Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Բանակը փորձության են ենթարկում

Բանակը փորձության են ենթարկում
23.02.2017 | 19:44

Այս օրերին քաղաքականությունն ու բանակը շատ են միասին շեշտադրվում։ Եվ այդպես է լինելու մինչև ընտրությունների ավարտը, քանի որ պաշտպանության երկու՝ նախկին և ներկա նախարարները քաղաքական ուժերի առաջին հորիզոնականում են։ Վիգեն Սարգսյանը ղեկավարում է ՀՀԿ-ն, Սեյրան Օհանյանը՝ ՕՐՕ դաշինքը։ Չնայած պնդումներին, թե բանակն ապաքաղաքական կառույց է, այդուհանդերձ, այն անմասն չի մնում քաղաքական գործընթացներից, եթե չասենք, որ խիստ կարևորված է լինում։


Այսօր Վիգեն Սարգսյանը հերթական անգամ վստահեցրել է. «Երկար տարիների ընթացքում մեր բանակում բացառված է եղել քաղաքական ռեսուրսի շահարկումը: Իհարկե, պաշտպանության նախարարի կուսակցական լինելը մի կողմից թվում է առավելություն է, մյուս կողմից պետք է հասկանանք, որ այն բոլոր խնդիրները, որ կան բանակում, այն բոլոր չլուծված հարցերը, որ կան, դրանք ևս կապվում են քաղաքական այն կուսակցության հետ, որը ես ներկայացնում եմ: Քաղաքական պաշտոնը զբաղեցնելը ենթադրում է ինչպես հնարավորություն՝ ցույց տալու քո քաղաքականությունը, քո ուղղվածությունը, միտումը, այնպես էլ կրելու է այն բեռը, որը կա չկատարված կամ թերի կատարված գործերի համար... բանակը չի ուղղորդվել և չի ուղղորդվի քվեարկության ժամանակ»:


Փաստ է, որ և ընդդիմությունը, և իշխանությունը բանակի ռեսուրսը կփորձեն իրենց համար ուղղորդել։ Եթե նախկինում դա միայն իշխանության մենաշնորհն է եղել, այսօր իրավիճակն այլ է, քանի որ ընդդիմադիր հատվածում է հայտնվել ընդամենը մի քանի ամիս առաջ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացած անձը, որը երկար տարիներ աշխատել է այդ համակարգում և ունի սեփական կապերը։ Սա, անշուշտ, գործի կդրվի։ Սեյրան Օհանյանն ունի իր թիմակիցների բանակը, որը կարող է ինչ-որ պահի աջակցել նրան։
Այնպես որ, բանակին կրկին քաղաքական փորձություն է սպասում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1131

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ