Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
24.02.2017 | 00:02

Խնջույքի տուն գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա կենդանի մարդու սրտին բարություն է տալիս։

Տխրությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից զվարթանում է սիրտը։ Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ հիմարի սիրտը` ուրախության տանը։ Ավելի լավ է մարդ լսի իմաստունի հանդիմանությունը, քան թե հիմարի երգը։ Արդարև, հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մեջ ճարճատող փշերի ձայնին։


Ժողովող 7. 3-7

Դիտվել է՝ 1078

Մեկնաբանություններ