Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կասիլյասի նոր ռեկորդը

Կասիլյասի նոր ռեկորդը
24.02.2017 | 12:09

Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի «Պորտու»-«Յուվենտուս» հանդիպումը պորտուգալացիների դարպասապահ Իկեր Կասիլյասի համար եղավ հեղինակավոր այս մրցաշարին նրա մասնակցությամբ թվով 16-րդ խաղարկությունը:

Ասենք, որ դրանցից 15-ին լեգենդար դարպասապահը մասնակցել է Մադրիդի «Ռեալի» կազմում: Չեմպիոնների լիգայի փլեյօֆյան հանդիպումներին, Կասիլյասից զատ, ամենաշատ մասնակցություն են ունեցել Ռայան Գիգզն ու Ռաուլը: Առաջինը ներկայացրել է անգլիական հանրահայտ «Մանչեստր Յունայթեդը», երկրորդը՝ Մադրիդի «Ռեալը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1057

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ