Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լևոն Տեր-Պետրոսյանի շանսը

Լևոն Տեր-Պետրոսյանի շանսը
24.02.2017 | 21:51

ՀՀԿ-ն երեկ կողմնորոշվել է իր նախընտրական կարգախոսի հարցում: Չնայած Սերժ Սարգսյանի վերջին ելույթներին հետևելով` դժվար չէր կանխատեսել, որ Ղարաբաղի, ավելի ստույգ` պատերազմի սպառնալիքի թեման դոմինանտ է լինելու ՀՀԿ ընտրական օրակարգում:

Եթե անկեղծ լինենք, պատրեազմի վերսկսման սպառնալիքը միշտ էլ խաղարկվել է իշխանությունների կողմից: Սա շատ հարմար թեմա է` կայունության անհրաժեշտության շուրջ հասարակական կոնսոլիդացիա առաջացնելու համար, մյուս կողմից, հնարավոր է դառնում ժողովրդի ուշադրությունը շեղել սոցիալական, տնտեսական խնդիրներից:
Այլ հարց է, որ Քառօրյա պատերազմից դեռ մեկ տարի էլ չի անցել, հրադադարը խախտվում է գրեթե ամեն օր, և այս ֆոնին ՀՀԿ-ի «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսն ավելի ադեկվատ է իրականությանը:


Սակայն ես հիմա այլ բանի մասին եմ մտածում` նախընտրական կոնֆիգուրացիայի: Այնպիսի տպավորություն է, որ Սերժ Սարգսյանն ընդունել է Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած ընտրությունների «ղարաբաղյան» օրակարգը, իսկ դա քաղաքական ռեաբիլիտացիայի, հաջորդ խորհրդարանում ներկայացված լինելու շանս է տալիս Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած դաշինքին:


Եթե առաջին նախագահը համարում է, որ կարգավորման գործընթացում ստատուս քվոյի պահպանումը խոչընդոտում է Հայաստանի զարգացմանը, ապա Սերժ Սարգսյանն անուղղակիորեն հակադրվում է նրան: «Ասել եմ և կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է:
Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում:
Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որևէ առնչություն չունեն և նրանց պատճառով չեն:

Հրադադարն անհրաժեշտ է փոխակերպել խաղաղության, սակայն դա երբեք տեղի չի ունենալու միակողմանի զիջումների արդյունքում: Մենք հստակ ենք գնահատում իրավիճակը և Ադրբեջանից չենք ակնկալում միակողմանի զիջումներ: Նույնը պահանջում ենք, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը գիտակցի այս պարզ, ավելի ճիշտ՝ շատ պարզունակ հանգամանքը»,- մի քանի օր առաջ հայտարարել է Սերժ Սարգսյանը` հանդիպելով ԶՈւ ղեկավար կազմին:


Ինձ համար ակնհայտ է, որ Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան դիրքորոշումների և «ոչ մի թիզ չենք զիջելու» պաթետիկ կոչերի հակադրության ֆոնին Սերժ Սարգսյանի դիրքորոշումն առավել հավասարակշռված ու հանրության համար ընդունելի է թվում: Սակայն Տեր-Պետրոսյանին հուզում է ոչ թե Սերժ Սարգսյանի վերարտադրության, այլհաջորդ խորհրդարանում իր թիմի ներկայացված լինելու հարցը: Իսկ դրա համար անհրաժեշտ է, որ ԼՂ թեման առանցքային դառնա առաջիկա ընտրարշավում` թեկուզ Սերժ Սարգսյանի իշխանության վերադտադրության քաղաքական լեգիտիմությունն ապահովելու գնով:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1955

Մեկնաբանություններ