Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մամեդյարովը մարտին Ռուսաստանում կփորձի «մեռյալ կետից շարժել» ԼՂ գործընթացը

Մամեդյարովը մարտին Ռուսաստանում կփորձի «մեռյալ կետից շարժել» ԼՂ գործընթացը
24.02.2017 | 21:52

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ մարտին այցելելու է Ռուսաստան, որտեղ մտադիր է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել երկկողմ հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը:


«Հասկանալի է, որ մեկ գիշերում հակամարտությունը չի կարող կարգավորվել: Սակայն մենք պետք է գործընթացը մեռյալ կետից շարժենք»՝ ասել է Մամեդյարովը Բաքվում ճեպազրույցի ժամանակ:

Դիտվել է՝ 626

Մեկնաբանություններ