Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՀՀԿ-ի նշանաբանը՝ «Անվտանգություն և առաջընթաց»

ՀՀԿ-ի նշանաբանը՝ «Անվտանգություն և առաջընթաց»
24.02.2017 | 21:53

ՀՀԿ-ն որոշել է իրականացնել շատ ակտիվ քարոզարշավ, կօգտվի ընդունված բոլոր միջոցներից, քարոզչության հիմքը պետք է լինի Հայաստանի անվտանգության ամրապնդումը, տնտեսական առաջընթացի ապահովումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարության զարգացումը՝ ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք մարտի 5-ին կներկայացնենք մեր ծրագիրը, կներկայացնենք հանրությանը մեր քարոզչության հիմնական թիրախները, պարզապես նշեմ, որ քննարկել ենք ծրագիրը, ընդունել, ծրագիրը արդեն հաստատվել է, և կուսակցության նախընտրական քարոզչությունը կլինի «Անվտանգություն և առաջընթաց» նշանաբանով»,- փոխանցեց Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ՝ ընդգծելով. «Մեզ համար
Հայաստանի թիվ մեկ մարտահրավերը մնում է անվտանգությունը»:

Դիտվել է՝ 1726

Մեկնաբանություններ