Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մարտին Շուլցին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ

Մարտին Շուլցին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ
24.02.2017 | 21:55

Գերմանիայի կանցլերի թեկնածու Մարտին Շուլցին կասկածում են ֆինանսական մեքենայությունների մեջ՝ Եվրախորհրդարանի նախագահ աշխատելու ժամանակահատվածում՝ գրում է Deutsche Welle-ն:

Հանցավորության դեմ պայքարի եվրոպական գերատեսչությունը այժմ ստուգում է, թե Շուլցին հասցեագրվող մեղադրանքները՝ կասկածելի նշանակումներ, մի շարք անձանց չհիմնավորված պարգևատրություններ, կարող են հիմք ծառայել պաշտոնական հետաքննության համար: Խոսքը Շուլցի մամուլի քարտուղար և ներկա նախընտրական քարոզարշավի մենեջեր Մարկուս Էնգելսի մասին է: Շուլցը առայժմ չի մեկնաբանել մեղադրանքները:

Դիտվել է՝ 765

Մեկնաբանություններ