Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարին լը Պենը անտեսել է քննիչների հրավերը

Մարին լը Պենը անտեսել է քննիչների հրավերը
24.02.2017 | 21:56

Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջ ծայրահեղական կուսակցության նախագահ Մարին լը Պենը չի ցանկացել ներկայանալ քննիչներին, որոնք զբաղվում են Եվրոպական խորհրդարանում հնարավոր կեղծ աշխատատեղերի գործով՝ հայտնում է France-Presse-ը: Քննությունը կասկածներ ունի, որ նրա թիկնապահն ու գրասենյակի ղեկավարը գումար են ստացել որպես Եվրախորհրդարանում նրա օգնականներ՝ այն դեպքում, երբ այդ ժամանակահատվածում աշխատել են բացառապես «Ազգային ճակատ» կուսակցության համար:

Թիերի Լեժիեն և Քաթրին Գրիզեն արդեն հարցաքննվել են: Գրիզեին մեղադրանք է առաջադրվել ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցների յուրացման հոդվածով: Թիկնապահին մեղադրանք չի առաջադրվել:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ