Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օբաման՝ Ֆրանսիայի նախագահ

Օբաման՝ Ֆրանսիայի նախագահ
24.02.2017 | 21:57

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի երկրպագուները ցանկանում են, որ նա թեկնածությունն առաջադրի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում՝ հայտնում է ABC News-ը:

Ակտիվիստները Փարիզում պաստառներ են տարածել, որոնց վրա պատկերված է Obama17 գրությամբ Օբաման, և կոչ այցելել այդ կայք, որտեղ կարելի է խնդրագիր ներկայացնել, որը «կհամոզի Օբամային» մասնակցել ընտրություններում: Ակտիվիստների նպատակն է՝ հավաքել մեկ միլիոն ստորագրություն:

Դիտվել է՝ 860

Մեկնաբանություններ