Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մասուդ Բարզանին անկախության հանրաքվե է ուզում

Մասուդ Բարզանին անկախության հանրաքվե է ուզում
24.02.2017 | 22:01

Իրաքյան Քրդստանը վաղ թե ուշ հանրաքվե կանցկացնի անկախության շուրջ՝ նույնիսկ առանց Բաղդադի հավանության. Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում հայտարարել է ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին:


«Հանրաքվեն մեր ազգային իրավունքն է,- ասել է նա: - Ես չեմ կարծում, որ Բաղդադը կարգելափակի ժողովրդի այդ իրավունքը, իսկ եթե անի, մեզ դա, միևնույն է, չի կանգնեցնի»: Բարզանիի խոսքով, Իրաքյան Քրդստանի ժողովուրդը անկախության հանրաքվե անցկացնելու «բնական իրավունք» ունի: Իրաքյան Քրդստանը, հակառակ Արևմուտքի հորդորներին, վերջին տարիներին քանիցս ազդարարել է իր անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Այդ հնարավորության մասին Բարզանին հայտարարել է 2014-ի հուլիսի 1-ին:
Մեկ տարի անց, ելույթ ունենալով Վաշինգտոնում, ասել է, որ հանրաքվեն կկայանա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտական գործողությունների հաջող ավարտից հետո:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ