Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարեն Կարապետյան. Անելիք չունե՞մ՝ լիքը

Կարեն Կարապետյան. Անելիք չունե՞մ՝ լիքը
24.02.2017 | 22:02

Վարչապետ Կարեն Կարապետյանը Վրաստան պաշտոնական այցը որակում է շատ առարկայական, բովանդակալից ու «լցված»։ «Մենք շատ կոնստրուկտիվ աշխատանքային այց ենք ունեցել, որն ինձ անձամբ ոգևորում է»,- Վրաստանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետը։ Նա ընդգծեց, որ վրացի գործընկերներին առաջարկ է եղել նայել հարաբերություններին ոչ միայն երկու երկրների, այլև տարածաշրջանային առումով։

«Առաջիկայում հատուկ օր է նշանակվել Վրաստանի գործարարների համար, ովքեր կգան և կքննարկեն մեր առաջարկները»,- ասաց նա։ Կարեն Կարապետյանին հարց ուղղեցին՝ հայկական կողմը շահագրգռվա՞ծ է, որ Երևանից Բաթում հասնեն 5 ժամում, ՀՀ վարչապետը պատասխանեց. «Օրինակ՝ ես որ պատասխանեմ շահագրգռված չենք, դուք իմ ուղեղային կարողությունների մասին ի՞նչ կարծիք կկազմեիք։ Եկեք մի հատ մենք մեր ջեբի լոբիները հաշվենք, հասկանանք ինչ խնդիրներ են դրված մեր առջև։ Պարզ չի՝ մենք շահագրգռված ենք, որ Վրաստան եկող տուրիստական հոսքն ուղղենք դեպի Հայաստան, քայլ առ քայլ կգնանք, ձեր տանը բոլոր խնդիրները միանգամից չեն լուծվում, չէ՞»։


«10-20 տարի անց ինչպիսի՞ն կլինի Հայաստանը» հարցին՝ Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Լինելու է այնպես, որ յուրաքանչյուր հայ, որտեղ էլ ապրի, հպարտանալու է Հայաստանով, որովհետև մենք դրա իրավունքն ու ներուժն ունենք»։ Քանի՞ տոկոսով իրականացված կհամարի ՀՀ վարչապետն իր ծրագրերը, Կ. Կարապետյանը նշեց. «Ինչ ծրագիր դրել եմ կատարելու՝ 100 %, բավարարվա՞ծ եմ այսօր՝ այո, անելիք չունե՞մ՝ լիքը»:

Դիտվել է՝ 2420

Մեկնաբանություններ