«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԵԱՏՄ-ն դառնում է պետությո՞ւն

ԵԱՏՄ-ն դառնում է պետությո՞ւն
24.02.2017 | 22:05

ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը, թե ԵԱՏՄ երկրների քաղաքացիները երկրորդ ընդհանուր քաղաքացիություն պիտի ունենան, զուտ քարոզչական քայլ է, որի պատճառը կառույցում առաջացած որոշակի ճգնաժամն է՝ ասել է Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը: Զատուլինը ասել էր, որ գաղափարի իրականացմանը խոչընդոտում են ոչ միայն ներքին վեճերը, այլև անդամ պետությունների անհամաձայնությունը:

«Եթե, օրինակ, Հայաստանը կողմ է, մյուսները, օրինակ՝ Բելառուսը և Ղազախստանը, չեն ցանկանում»,- ասել էր Զատուլինը:
Վադիմ Դուբնովը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները համաձայն կլինեն ցանկացած առաջարկի, որ կանի Մոսկվան, բայց սա մեռելածին գաղափար է: Զատուլինն այն գործիչներից է Ռուսաստանում, որի միջոցով կարելի է փորձարկել ցանկացած գաղափար: «Երկու հարթություն կա այս համատեքստում: Հարթություններից մեկը վերաբերում է բացառապես Զատուլինի անձին: Պարզապես կան մարդիկ, որոնց վրա կարելի է փորձարկել ինչ-որ գաղափար: Զատուլինը պատկանում է նմանատիպ մարդկանց թվին: Եվրասիական, հետխորհրդային ինտեգրացիայի փորձագետ Զատուլինի հեղինակությանը ոչինչ չի սպառնում, ուստի նա կարող է խոսել բավական ազատ, անկաշկանդ և ստեղծագործել ցանկացած ցնորամիտ թեմայով: Հնարավոր է՝ կան ինչ-որ աշխատանքներ այդ ուղղությամբ, և Զատուլինին վստահել են այդ հարցը բարձրաձայնելը:


Կարծում եմ՝ դա մեռելածին գաղափար է, քանի որ ֆորմալ տեսանկյունից բացարձակապես անհասկանալի է, թե ինչպես կարող է լինել երկրորդ քաղաքացիություն, երկրորդ քաղաքացիությունը հատուկ է պետական կազմավորմանը: Իսկ այն միավորումը, որի մասին խոսում է Զատուլինը, ոչ թե պետականություն, այլ նույնիսկ կանխատեսելի սահմաններ չունի, և պարզ չէ, թե ինչ պարագծով կանցնի այդ համընդհանուր երջանկությունը»,- ասել է Վադիմ Դուբնովը: Նա համոզված է, որ Ղազախստանին ու Բելառուսին այս նախաձեռնությունը հաստատ չի ուրախացնի: Իսկ Հայաստանը, փաստորեն, կո՞ղմ կլինի՝ հարցին փորձագետը պատասխանեց. «Մենք, իհարկե, խոսում ենք Հայաստանի իշխանության մասին: Հայաստանի իշխանությունը համաձայն կլինի իրադարձությունների զարգացման ցանկացած ընթացքի հետ: Եթե զարգացումը գնա ընդհանուր քաղաքացիություն մտցնելու ուղղությամբ, նա կողմ կլինի ընդհանուր քաղաքացիություն մտցնելուն, եթե չստացվի, օբյեկտիվորեն կհամակերպվի այն փաստի հետ, որ չստացվեց: Հայաստանը այդ առումով շատ հարմար գործընկեր է»:

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ