Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել

Սերժ Սարգսյանը կմեկնի Բրյուսել
24.02.2017 | 22:06

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 26-28-ին աշխատանքային այց կկատարի Բելգիայի Թագավորություն՝ Բրյուսել: Երկօրյա այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների՝ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական hանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի, ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ:

Բրյուսելում նախատեսված է նաև Սերժ Սարգսյանի ելույթը և հանդիպումը «Կարնեգի» հետազոտական կենտրոնի փորձագետների հետ: ՀՀ նախագահը կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ