Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրանն ամբողջ աշխարհին Պաղեստինի ազատագրման համար պայքարի կոչ է անում

Իրանն ամբողջ աշխարհին Պաղեստինի ազատագրման համար պայքարի կոչ է անում
03.03.2017 | 00:05

Փետրվարի 20-23-ին Իրանում տեղի ունեցավ «Միասին աջակցենք պաղեստինյան ինթիֆադային» կարգախոսով միջազգային 6-րդ խորհրդաժողովը, որը նվիրված էր Իսրայելի զավթած պաղեստինյան հողերում իրավիճակի սրմանը: Ինչպես հայտնի է, հրեական պետությունը այդպես էլ մտադիր չէ ընդունելու ո՛չ ՄԱԿ-ի բանաձևը՝ Պաղեստինում արաբական պետության ստեղծման անհրաժեշտության մասին, ո՛չ արաբա-իսրայելական հակամարտության կարգավորման փուլերի վերաբերյալ բազմաթիվ համաձայնագրերով սահմանված իր պատասխանատվությունը:

Խորհրդաժողովի մասնակցիս բոլոր տպավորություններն ու զգացողությունները, իհարկե, դժվար է արտահայտել լրագրային մի հոդվածում: Կատա՞կ բան է. Թեհրանում հավաքվել էին աշխարհի ավելի քան 80 երկրի մոտ հազար պատվիրակներ: Առանձնակի կոլորիտ էր, իհարկե, ստեղծում այնպիսի երկրների մասնակցությունը, ինչպիսիք են Էկվադորն ու Բոլիվիան, Շրի Լանկան ու ԿԺԴՀ-ն: Նշեմ, միջոցառման կազմակերպիչները՝ ի դեմս Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) ղեկավարության և քարտուղարության, այս կամ այն պաշտոնական ուղիներով նախ հրավերներ էին հղել աշխարհի, փաստորեն, բոլոր երկրների խորհրդարանականներին, բացի ԱՄՆ-ից ու Իսրայելից, որովհետև առջևում այդ երկրների հետ Իրանի առճակատման հերթական սրում է սպասվում: Չէ՞ որ նախագահ Դոնալդ Թրամփի ամերիկյան նոր վարչակազմը չի թաքցնում իր իսրայելամետ ու սիոնիստամետ պլաններն ու մտադրությունները: Իսկ այդ պլանների ու մտադրությունների մեծ մասը կապված է հենց Իրանի վրա ճնշում գործադրելու (ընդհուպ մինչև ուժային) փորձի հետ: Խորհրդաժողովի մասնակիցների երկրորդ հիմնական խումբը շատ երկրներից եկած տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) ակտիվիստներն ու փորձագետներն էին: Հենց այս կարգավիճակով էլ Իրան էր հրավիրվել նաև տողերիս հեղինակը:


Շատ զարմացա, երբ Թեհրանի խորհրդաժողովի մասնակիցներին ընդունող հյուրանոցի ընդարձակ ճեմասրահում չտեսա... Ռուսաստանի ու Հայաստանի դրոշները: Ռուսաստանի պաշտոնական «բացակայության» հարցը շատ թե քիչ պարզ դարձավ. ՌԴ արտգործնախարարությունը իր խորհրդարանականներին «խորհուրդ չէր տվել» դրական պատասխանել Իրանի հրավերին: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին... Պատկերացրեք Հայաստանի քաղաքացու վիճակը, որը, մտնելով Իրանի խորհրդարանի նիստերի դահլիճ, տեսնում է Թուրքիայի, Ապշերոնի խանության դրոշները և ոչ մի տեղ չի նկատում Թեհրանում Հայաստանի դեսպանությունը ներկայացնող գոնե որևէ մեկին, որը որևէ տեղեկություն կամ պարզաբանում տար. այս պարագայում ի՞նչ խոսք կարող էր լինել մեր երկրի Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակության մասին: Հավանաբար, մեր արտքաղաքական գերատեսչությունն էլ մեր խորհրդարանականներին «խորհուրդ չէր տվել» մեկնել Իրան: Կամ էլ մեր ԱԳՆ-ն գործել էր, ելնելով ամերիկաստրկամտական նախադրյալներից: Իսկ, ըստ էության, ի՞նչ տարբերություն: Թքել են Իրանի վրա, թքել են Պաղեստինի վրա, այդ թվում՝ պաղեստինցի քրիստոնյաների՝ ինչպես արաբ, այնպես էլ ոչ արաբ: Ես կոշտ գնահատականներ եմ տալիս, որովհետև նույնիսկ հնարավոր չեմ համարում, որ Իրանը դիմած չլինի Հայաստանի խորհրդարանի ղեկավարությանը: Ինչպես կարող էր նման բան լինել, երբ, մեկ անգամ ևս ընդգծեմ, հրավիրագրեր էին ուղարկել Չինաստանի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, ԿԺԴՀ-ի, Իռլանդական Հանրապետության, Իտալիայի, անգամ Իսրայելի համար դաշնակցային մեր ոչ բարով հարևան Ապշերոնի խանության խորհրդարաններին: Էլ չեմ խոսում Լատինական Ամերիկայի երկրների խորհրդարանական պատվիրակությունների մասին:


Բայց, ամեն դեպքում, Իրանում Հայաստանի դեսպանության բռնած դիրքը հնարավոր չէ ո՛չ հասկանալ, ո՛չ էլ արդարացնել: Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ աշխարհի մի զգալի մասը հետևում էր, թե փետրվարյան հիշյալ օրերին ինչ էր տեղի ունենում և ինչ էր խոսվում Թեհրանում: Տեսա, որ շատ երկրներ, որոնց խորհրդարանականները չէին մասնակցում Պաղեստինին նվիրված խորհրդաժողովին, իրենց ներկայացուցիչներն էին ուղարկել՝ գոնե այդ համաժողովի բացման ու փակման արարողություններին մասնակցելու համար: Ելնելով «կիրառական» նկատառումներից. չէ՞ որ Մեջլիսում էր գտնվում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի մի շարք այլ կարևորագույն երկրների համարյա ամբողջ քաղաքական և կրոնական վերնախավը: Օրինակ, նույն Սիրիայի և Իրաքի: Մի խոսքով, երևի Թեհրանում Հայաստանի ներկայիս դեսպանը կամ չափազանց ծառայամիտ է մեր բարձրագույն իշխանությունը ներկայացնող «ոմանց» առջև, կամ պարզապես իր տեղում չէ: Թերևս ժամանակն է, որ պարոն Թումանյանը վերադառնա հայրենիք՝ ծվարելու մոռացության այն խորշում, որտեղից, չգիտես ինչու, նրան հանեցին և ուղարկեցին Իրան՝ ներկայացնելու մեր երկիրը: Կամ էլ ժամանակավորապես հետ կանչել ինչ-որ դիվանագիտական դասընթացի, բացատրելու, որ այնպիսի երկրի հետ, ինչպիսին Իրանն է, պետք է աշխատել ոչ միայն գործարար կապերի քարոզի ոլորտում: Եվ որ Իրանը առնվազն արդեն 9-10 տարի է, ինչ տարածաշրջանային տերություն է ճանաչվում նույնիսկ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից, իսկ նրա բոլոր մերձավոր հարևանները՝ առնվազն, տարածաշրջանային խնդիրներից ոչ մի հարց ի վիճակի չեն լուծելու, եթե Թեհրանն իր հակափաստարկներն է ներկայացնում:


Այսպիսով, խորհրդաժողովից ստացածս առաջին ամենագլխավոր տպավորությունը միջոցառման անչափ լայն ընդգրկումն ու տեխնիկական ապահովվածությունն էր, ընդհուպ մինչև մասնակիցների անվտանգության լուրջ միջոցները և... Սիրիայում մարդասիրական գործողության գծով երկու գործընկերների՝ Ռուսաստանի ու Հայաստանի տարօրինակ վերաբերմունքը: Ինչո՞ւ եմ վերստին գրում Սիրիայի մասին, թեև խորհրդաժողովը, կարծես, Պաղեստինին էր նվիրված: Դե, որովհետև սիրիական պատվիրակությունը մասնակցում էր Թեհրանի խորհրդաժողովին, և նրա թվակազմը երկրորդն էր, հասկանալի է, Իրանի պատվիրակությունից հետո: Եվ որովհետև խորհրդաժողովում բոլորն էին հասկանում, կամ նույնիսկ ընդգծում, որ Սիրիայի (կամ Իրաքի) ներկա ողբերգությունը հետևանք է պաղեստինյան խնդրի չլուծվածության: Եվ որ պատճառը և՛ Իսրայելի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Եվրոպայի սիոնիստական շրջանակների անպատժելիությունն է: Մինչդեռ խոսվում էր ոչ միայն մահմեդական պաղեստինցիների, այլև քրիստոնյա պաղեստինցիների մասին: Մերձավորարևելյան խնդիրների թնջուկում սրանք բացահայտորեն նոր հովեր են, և հատկանշական է, որ սկիզբ են առնում Իրանից: Մի տեսնեիք, թե որքան քրիստոնյա հոգևորականներ կային խորհրդաժողովում: Մասնակցում էին նույնիսկ հրեական երկու ռաբբի, ինչպես բացատրեցին իրազեկ մարդիկ, «ռաբբի Վայսի խմբից», որոնք հայտնի են նրանով, որ ժխտում են սիոնիզմը և ավելորդ են համարում Իսրայել պետության գոյությունը:


Երրորդ դիտարկումն ու տպավորությունը. ի տարբերություն Իրան կատարած իմ նախորդ այցելությունների, այս անգամ ո՛չ իրանցիները, ո՛չ արտասահմանցի հյուրերը չէին հարցնում, թե «այդ ինչ խնդիրներ ունեն հայերը թուրքերի հետ»: Ընդ որում, այդ բանը նկատել էր նույնիսկ մահմեդական ալբանացին, որը շփոթմունքից քար էր կտրել, երբ ես նրան հիշեցրի, որ, ըստ էության, ալբանացիներն իրենք էլ պետք է հիշեն, թե ինչպես էին իրենց հետ վարվում օսմանցիները: Օրինակ, ալբանացիների (թե՛ քրիստոնյա, թե՛ մահմեդական) հայտնի սպանդը դարի կեսերին, ինչպես նաև այն, որ ալբանացիները միշտ ապստամբում էին ընդդեմ թուրքերի: Եվ իրենց ազատությունը դժվարությամբ պահպանեցին միայն այն ժամանակ, երբ պատմական ասպարեզում հայտնվեց զորավար Գեորգ Կաստրիոտի Սկանդերբեգը: Ապշեցուցիչ է, սակայն նույնիսկ մահմեդական ալբանացին (նա Ալբանիայից էր, ոչ թե նախկին Հարավսլավիայից) էր տեղյակ, որ Հայոց ցեղասպանության կազմակերպիչները սալոնիկցի դյոնմե (հավատափոխ - խմբ.) հրեա մասոններն էին: Էլ ի՞նչ խոսես արաբների, եվրոպացիների, ռուսների, ոչ կառավարական կազմակերպությունների և ԱՄՆ-ի ուսումնական և հետազոտական կենտրոնների ներկայացուցիչների մասին: Շատերն էին հարց տալիս, թե, իմ կարծիքով, ինչն է պատճառը, որ Իսրայելն ու ԱՄՆ-ի շատ հրեաներ չեն ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Բնականաբար, նման խոսակցություններն ու քննարկումները տեղի էին ունենում խորհրդաժողովի կուլիսներում: Այդուամենայնիվ, փոքր-ինչ անսպասելի էր, որ ոչ ոք չէր կասկածում, որ մեղավոր են ոչ միայն դյոնմե երիտթուրքերը, այլև հենց իրենք՝ թուրքերը:
Չորրորդ դիտարկումը. Իրանն ապացուցեց, որ պաղեստինյան խորհրդաժողովին մեծ կարևորություն է տալիս: Եվ դրա վկայությունն այն էր, որ չնայած միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը Իրանի խորհրդարանն էր, սակայն բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ ինքը՝ պետության ղեկավարը՝ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեին, իսկ փակման արարողության ժամանակ՝ նախագահ Հասան Ռոհանին: Բայց ոչ միայն. այաթոլլահ Խամենեիի ճառը ծրագրային էր: Դա մի ուրիշ բան էր: Հարցը նույնիսկ այն չէր, թե խորհրդաժողովի մասնակիցները ինչպես էին արձագանքում Իրանի առաջնորդի կոչերին: Նշեմ՝ թեև խորհրդաժողովի աշխատանքային լեզուները որոշված էին պարսկերենը, արաբերենն ու անգլերենը, այդուամենայնիվ, այաթոլլահ Խամենեիի ճառը թարգմանվում էր նաև ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն ու թուրքերեն: Այսպիսով, Խամենեիի թեզիսները ոչ թե սոսկ մասնակիցներին ուղղված ողջույնի խոսք ու կոչեր էին, այլև աշխարհին ուղղված ուղերձ: Իրանի Գերագույն առաջնորդի հայտարարությունների տեքստը լայնորեն տարածվում էր և՛ իրանական, և՛ աշխարհի այլ լրատվամիջոցներով: Ես բառացի չեմ մեջբերի այդ տեքստը: Նկատեմ, որ բավական սովորական դարձած կոշտ գնահատականներից բացի, այաթոլլահի ճառում կային նաև նոր գաղափարներ: Օրինակ, շատերը չեն համաձայնի նրա հետ, բայց այդ շատերը նրանցից են, ովքեր ԱՄՆ-ի ու Իսրայելի արևով են երդվում:

Իսկ նրանք, ովքեր արդեն հասկացել են նման «երդումների» դատարկությո՞ւնը: Հավատացնում եմ, այդպիսիք հիմա մոլորակում ճնշող մեծամասնություն են: ՈՒ նրանց համար Խամենեիի մտքերը, ինչպես, օրինակ, «ավելի հստակորեն սկսեցին ի հայտ գալ սիոնիստական վարչակարգի անհետացման և նրա գլխավոր դաշնակիցներին, հատկապես ԱՄՆ-ին, պատած թուլության նշանները»,- անհերքելի փաստի արձանագրում են: Կամ ահա սա. «Պաղեստինյան դիմադրության խմբավորումների հետ մեր (այսինքն՝ իրանցիների - խմբ.) կապերի խորությունը կախված է բացառապես նրանից, թե նրանք որքանով են նվիրված Իսրայելին ցուցաբերվող դիմադրության սկզբունքներին ու գաղափարներին»: Միայն խուլը այս բառերում չէր լսի Պաղեստինի այն ուժերին ուղղված ակնարկը, որոնք Սիրիայի ողբերգության ֆոնին (ես էլի հարկադրաբար հիշեցնում եմ Սիրիայի մասին) ցուցադրաբար մի կողմ են քաշվել Իրանից և տարածաշրջանում նրա գլխավոր դաշնակից՝ լիբանանյան «Հըզբոլլահ» կուսակցությունից: Իսկ Ռամալլահում հիմնված «Պաղեստինի ազատագրման կազմակերպությունն» ու «Գազայի հատվածը» կառավարող «Համաս» խմբավորումը «պոչ էին խաղացնում»:


Բայց այս ամենն էլ բավական սովորական բան է Իրանի հոգևոր և պետական բարձրաստիճան ղեկավարության համար: Շատ ավելի անսպասելի էր այն, որ այաթոլլահ Խամենեին, խոսելով Պաղեստինի ազատագրման պայքարի ուժեղացման անհրաժեշտության մասին, ակնարկեց, թե ազատագրման կարիք ունեն ոչ միայն Երուսաղեմն ու Սուրբ հողի իսլամական սրբավայրերը, այլև քրիստոնեական սրբավայրերը: Սա նույնիսկ ոչ թե ակնարկ է, այլ ուղղակիորեն մատնացույց է անում այն, որ Պաղեստինի ազատագրումը նաև քրիստոնեական աշխարհի խնդիրն է: Չէ՞ որ Գերագույն առաջնորդը երկու անգամ խոսեց այդ մասին. խորամուխ լինենք նրա խոսքերում. «Դիմադրությունն ու Պաղեստինը ավելի բարձր ու ավելի կարևոր են, քան իսլամական և արաբական երկրների տարաձայնությունների, երկրների ներքին տարաձայնությունների կամ էթնիկ ու կրոնական տարաձայնությունների մեջ ներքաշվելը»: Ոչինչ չե՞ք նկատում, ընթերցողներ: Չէ՞ որ սա թե՛ Պաղեստինի իսրայելական օկուպացման դեմ մուսուլմանների ու քրիստոնյաների ջանքերի մեկտեղման, թե՛ հանուն Երուսաղեմի համատեղ պայքարի, թե՛ Սիրիայի ու Իրաքի հարցում Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի բացասական դերի, թե՛ տարածաշրջանի քրդերի մասին է:


Խորհրդաժողովի որոշումները արմատական էին: Խոսքն այն մասին է, որ պետք է ազատագրվի ամբողջ Պաղեստինը՝ այն սահմանների շրջանակներում, երբ նա Մեծ Բրիտանիայի գաղութն էր: Այդպես էլ գրված է. «Պատմական Պաղեստինի տարածքային ինտեգրում», և այդ միավորված պետության մայրաքաղաքը իրոք կդառնա Երուսաղեմը: Սիոնիզմը հավասարեցված է ռասիզմի մի տարատեսակի: Սակայն Պաղեստինի համար պայքարը ենթադրվում է «համաշխարհային հասարակական կարծիքի հետ ներդաշնակորեն»: Բացի այդ, խոսքը և՛ Հարավային Լիբանանի ազատագրման մասին է, և՛ սիրիական Գոլանի բարձունքների ազատագրման: Իսկ եթե ԱՄՆ-ը իր դեսպանատունն իրոք Թել Ավիվից տեղափոխի Երուսաղեմ, ապա մի հուժկու միջազգային պայքար կծավալվի: Ելույթներում, ի դեպ, կոշտ առաջարկություններ եղան. օրինակ, կազմակերպել Իսրայելի արտադրանքի բոյկոտ և մուսուլմանական երկրների կողմից տնտեսական պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ: Կամ նույնիսկ, գումարել Արաբական պետությունների լիգայի, Իսլամական կոնֆերանսի կազմակերպության նիստեր և համաձայնեցված որոշում ընդունել այդ կազմակերպությունների անդամ երկրների դեսպաններին Վաշինգտոնից հետ կանչելու վերաբերյալ: Ինչպես ասում են` գնալով «կենացները քաղցրանում են»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1993

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ