«Ես կարծում եմ, որ ինձ կվերապահվի Կուբան գրավելու պատիվը։ Դա լավ բան կլինի։ Դա մեծ պատիվ կլինի։ Ես կարող եմ ազատագրել կամ գրավել այն: Ըստ իս, կարող եմ անել դրա հետ այն, ինչ ուզում եմ»,- ասել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։               
 

ԲՍՓ ոլորտի կոռուպցիոն ռիսկերը

ԲՍՓ ոլորտի կոռուպցիոն ռիսկերը
04.03.2017 | 12:15

Երևան հյուրանոցի «Վիվալդի» սրահում տեղի ունեցավ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կողմից մատուցվող ծառայությունների որակի և թափանցիկության վերաբերյալ» զեկույցի շնորհանդեսը։

Հետազոտությունն իրականացրել է «Լոգոս» իրավապաշտպան ՀԿ-ն՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ և «Թրանսփարենսի Ինտերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակներում: 2016թ. հունիսից 2017թ. հունվար ամիսների ընթացքում իրականացվել է մոնիտորինգ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Շիրակի, Լոռու, Տավուշի և Արարատի մարզի բոլոր 9 ԲՍՓ հանձնաժողովներում գրանցված ընդհանուր թվով 693 շահառուների շրջանում:

Բացման խոսքով հանդես եկավ «Լոգոս» Իրավապաշտպան ՀԿ Նախագահ Արա Մելիքջանյան` ներկայացնելով ութ ամիսների ընթացքում իրականացված մոնիրիթոինգի արդյունքները։ Իբրև օրինակ, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ
հստակորեն սահմանված չեն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցության կարգը փորձաքննություններին, իսկ առկա կարգն էլ բավարար չէ ոլորտը կանոնակարգելու համար։ Դիտորդական առաքելության իրավունք ունեցող ՀԿ-ների տվյալները բացակայում են հիմնական տեղեկատու հանդիսացող կայքերում, և հստակ չէ վերջիններիս գործունեությունը հանձնաժողովների կազմում։ Առկա չեն ՀԿ-ների գործունության արդյունավետության գնահատման մեխանիզմներ։ Արա Մելիքջանյանի կողմից ներկայացվեց, որ ոլորտի հիմնական տեղեկատու հանդիսացող կայքերի ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ թե www.disabilityarmenia.am, և թե www.hhbsp.am կայքերը չեն ապահովում շահառուների հետ հետադարձ կապ։ Կայքերում բացակայում է մատչելի տեղեկատվություն շահառուների և հանձնաժողովների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։ Կույր մարդկանց համար կայքերում բացակայում են աուդիոտեղեկատվական միջոցները։


Անդրադառնալով շահառուների շրջանում իրականացված մոնիթորինգի, որը իրականացվել է ստանդարտացված հարցաթերթիկների միջոցով, բանախոսն առանձնացրեց այն կարևոր խնդիրները, որոնք կրում են համակարգային բնույթ և իրենց մեջ պարունակում են կոռուպցիոն դրսևորումներ։ Մինչ հաշմանդամության կարգի սահմանման համար ԲՍՓ հանձնաժողով դիմելը, քաղաքացին պետք է ստանա բժշկական հաստատության կողմից համապատասխան ուղեգիր։ Շահառուների շրջանում ստանդարտացված հարցաթերթիկների միջոցով իրականացված մոնիտորինգի արդյունքում պարզ է դարձել, որ պոլիկլինիկաների կողմից N088 ձևի ձեռք բերման համար շահառուները բախվում են մի շարք խնդիրների, այդ թվում նաև կոռուպցիոն ռիսկեր պարունակող։ «Պոլիկլինիկայի կողմից N088 ձև ստանալու համար ի՞նչ խոչընդոտների եք հանդիպել» հարցին հարցվածներից 20%-ը պատասխանել է՝ քաշքշուկներ փաստաթղթերը ներկայացնելու հետ կապված, իսկ 16%-ը ստիպված են եղել դիմել ծանոթների կամ բարեկամների օգնությանըզ «պարտադիր վճար»-ի անվան տակ:

Շահառուները մեծ դժվարություններ են ունենում նաև հանձնաժողովներ փաստաթղթեր հանձնելու ընթացքում։ Այն հարցին, թե «Ինչպիսի՞ դժվարությունների եք հանդիպել ԲՍՓ հանձնաժողովին փաստաթղթեր հանձնելիս» շահառուների 55%-ը նշել է, որ փաստաթղթերը հանձնելիս հանձնաժողովը արհեստական քաշքշուկներ է ստեղծում, 20%-ը նշում է, որ հանձնաժողովը նույն փաստաթղթից մի քանի անգամ է պահանջում, 14%-ը լրացուցիչ փորձաքննության ուղարկելը, մինչդեռ դրա կարիքը, երբեմն, ակնհայտորեն չի զգացվում, իսկ 11%-ը դժվարությունների չի հանդիպել։


Ամփոփելով կարելի է ասել, որ հանձնաժողովներն արհեստական խոչընդոտներ են ստեղծում շահառուների համար՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, որ նրանք ստիպված կոռուպցիոն գործարքի մեջ մտնեն վերջիններիս հետ։
Իրականացված ուսումնասիրությունը, որպես հասարակական վերահսկողության դրսևորում, ուղղված է եղել բացահայտելու հաշմանդամության կարգի տրամադրման ոլորտում առկա խնդիրները և ներկայացնելու առաջարկություններ, ինչպես գործող ընթացակարգերի թափանցիկության բարձրացման, այնպես էլ գործող ընթացակարգերում անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ կատարելու:
ՈՒսումնասիրության արդյունքում ներկայացված առաջարկությունները կքննարկվեն ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հետ` ակնկալիքով, որ դրանք կներդրվեն ոլորտում՝ ապահովելով հաշմանդամության կարգի սահմանման գործընթացի թափանցիկություն, հաշվետվողականություն և կնպաստեն ծառայությունների որակի բարելավմանը։
Ակնկալվում է, որ հետազոտության շրջանակներում արված առաջարկությունները տեղ կգտնեն ոլորտը կարգավորող իրավական ակտերում, մասնավորապես, հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացը կարգավորող որոշումներում, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտը կներառվի ՀՀ 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարության (ՀՀ Կառավարության 2015թ. սեպտեմբերի 25-ի թիվ 1141-Ն որոշում) շրջանակներում մշակվող գործողությունների պլանում` որպես ենթաոլորտ։


Զեկույցի շնորհանդեսին մասնակցում էին, ԲՍՓ գործակալության ներկայացուցիչ Անուշ Սիմոնյանը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով ներկայացուցիչ Ալեքսանդր Հարությունը ինչպես նաև տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ