ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

«Տպավորություն է, թե ինչ-որ մեկը լուրջ «բիզնես» գործ է «կպցրել» հեղինակային և հրատարակչական գործում»

«Տպավորություն է, թե ինչ-որ մեկը լուրջ  «բիզնես» գործ է «կպցրել» հեղինակային և հրատարակչական գործում»
07.03.2017 | 08:55

«Հայոց ցեղասպանության դասավանդումը պատմվածքների, հեքիաթների, զրույցների, բանաստեղծությունների, փաստական նյութերի միջոցով» ուսուցչի համար ձեռնարկի երևան գալը դժգոհության մեծ աղմուկ բարձրացրեց: Ձեռնարկի հեղինակը ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս, Հայոց ցեղասպանությանը և Հայ դատին նվիրված դասագրքերի հեղինակ Ռուբինա Փիրումյանն է: Ձեռնարկը նախատեսված է եղել սփյուռքի դպրոցների համար, իսկ 2016-ին ձեռնարկի լրամշակված տարբերակը ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով երաշխավորվել է գործածելու նաև ՀՀ հանրակրթական դպրոցների համար: Թեմայի շուրջ զրուցեցինք քաղաքագետ ԷԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ։


-Ես կողմ եմ ընդհանրապես ցեղասպանության մասին դասագիրք ունենալուն, սակայն դեմ եմ, որ այն լինի գոնե մոտ ապագայում,- ասաց քաղաքագետը:- Նկատի ունեմ, որ մենք պատրաստ չենք նման դասագիրք ունենալու: Դասագրքում պետք է հստակ լինի մեր պահանջը ցեղասպան պետությունից (բացի ճանաչումից): Հայ դպրոցականը պետք է իմանա, թե որն է իր անելիքն ապագայում: Իսկ այսօր դեռ հստակ չէ, թե Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման դեպքում ինչ հաջորդական քայլերի քաղաքականություն ենք վարելու:
-Ըստ Ձեզ` պետք է ոչ միայն պատմական եղելությունը ներկայացնել, այլև խոսե՞լ հատուցման մասին:
-Իհարկե, ի վերջո, մենք պատմական հայրենիք ենք կորցրել: Միշտ ասում ենք` 1,5 մլն հայ ենք կորցրել, բայց չենք ասում նաև, որ հայրենիք ենք կորցրել և ազգի պատմական կենսատարածքը: Եթե մարդկային կորուստները հետ չենք կարող բերել, ապա հիմնական խնդիրը պետք է լինի հայրենիքի վերադարձը, ինչպես դա անում էին հրեաները, երբ ամեն հրեա սերունդ գիտեր, որ հետ է բերելու իր հայրենիքը: 2000 տարի նույն գաղափարն է սերմանվել հրեա երեխայի մեջ:
-Էմոցիոնալ կողմի մասին ի՞նչ կասեք: Մեր երեխաները թուրքերի բարբարոսությունների մասին իմանում են վաղ տարիքից, ո՞րն է խնդիրը, եթե համակարգված լինի իմացությունը: Մտահոգություն կա այս տեսանկյունից:
-Այս իմաստով խնդիր չկա, սակայն դա բավարար չէ: Պետք է տեղեկացվի նաև քաղաքական հետևանքների մասին, և նշվեն մեր ազգային նպատակները մի քանի սերնդի համար: Այլապես տպավորություն է, թե ինչ-որ մեկը լուրջ «բիզնես» գործ է «կպցրել» հեղինակային և հրատարակչական գործում: Երանի սխալվեմ:


ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 1919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ