Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ավանդականն ընդունելի ու գեղեցիկ է, այն ապրում է»

«Ավանդականն ընդունելի ու գեղեցիկ է, այն ապրում է»
08.03.2017 | 01:31

«Մենք ուրախ ազգ ենք, համենայն դեպս մենք այդպես ենք մեզ ճանաչում, որտեղ էլ լինենք` փոքր առիթ ենք ստեղծում խորոված անելու և ընտանիքներով օրը տոն դարձնելու համար»,- ասում է «MONA Luxury STUDIO» հանդիսությունների կազմակերպման գրասենյակի հիմնադիր և տնօրեն ՄՈՆԱ ԳՅՈՒԼԱՍԱՐՅԱՆԸ: Զրույցի թեման տոնական և ոչ տոնական միջոցառումներն են, ավանդականն ու ժամանակակիցը համադրելու փորձը, մարդկային պարզ ու անկեղծ փոխհարաբերությունները, նաև կանանց նվիրված «մեկամսյակը»:

-Ինչո՞վ է առանձնանում ձեր ընկերությունը:
-Կազմակերպության առանձնահատկությունները շատ են՝ մանրուք թվացող պատասխանատվության զգացումը, պարտաճանաչությունն ու նվիրումը առաջին տեղում են։ Մեր ձեռագիրը ճանաչելի է, քանի որ ամեն ինչ ստեղծում ենք մեր ճաշակով, մտահղացումներին ու ամեն մի նոր ծնված գաղափարին գույներ ենք տալիս ու մասնագիտական որակ։ Բացի այդ, մենք «հարմար ենք», որովհետև չենք վերավաճառում և չենք համաձայնվում գաղտնի վերավաճառման։ Կա գաղափար, որ պետք է նայես քո պատվիրատուի աչքերին՝ ինչպես սկզբում պարզությամբ, այնպես էլ պատվերն իրականացնելուց հետո: Հանդիպումը մարդկանց հետ կարևոր է՝ օգնում է հասկանալ նրանց, նրանց երազանքներն ու ակնկալիքները:
-Կա կարծիք, որ մերոնք միավորվում են տխուր արարողությունների ժամանակ, իսկ ինչպե՞ս ենք նշում տոները, ի՞նչն ենք կարևորում: Ի՞նչ է ցույց տալիս ձեր փորձը:
-Մենք հայ ենք, և հավատացեք, թե ուրախը, թե տխուրը մեզ անտարբեր չեն թողնում։ Տխուր առիթներին պարտավորվածություն կա վերջին հրաժեշտի, իսկ ուրախության ժամանակ բոլորը հասկանում են, որ ծախսերի հետ կապված խնդիրներ կան ընտանիքի համար և, բնականաբար, հնարավորությունները ստիպում են կրճատել անգամ հարազատ հյուրերի «ցուցակները»։ Ես կարծում եմ, որ ժամանակն է` հյուրերի մասին մտածելիս հիշել, որ դա ձեր օրն է և հրավիրել ամենամտերիմներին, ովքեր կյանք են ապրել ձեզ հետ, կիսել են լավ ու վատ ակնթարթներ ու արժանի են այդ օրը ձեր կողքին գտնվելու։ Շատ մեծ միջոցառումներ եմ տեսել, որտեղ մարդիկ իրար ավելի օտար են, քան ես ու իմ պատվիրատուն: Ծնողների հարազատները, որոնց տեսնում ենք ձեր նշած տխուր առիթներին միայն ժամանակ առ ժամանակ, մեզ այդ օրը երջանկացնել հաստատ չեն կարող։ Սա էլ վարկով հարսանիք կազմակերպելու միակ լուծումն է: Էլ չեմ խոսում հետագա քննարկումների ու ավելորդ զրույցների մասին, որոնք ծավալվում են հենց այդ մարդկանց թեթև ձեռքով։ Մենք ուրախ ազգ ենք, համենայն դեպս, մենք այդպես ենք մեզ ճանաչում, որտեղ էլ լինենք` փոքր առիթ ենք ստեղծում խորոված անելու և ընտանիքներով օրը տոն դարձնելու համար։ Շատ ցավալի է, որ մարդիկ փոխվում են, հիմա քիչ են ժպտում, ու զգում եմ, որ պայմաններն ու հնարավորություններն են փոխվում կամ փոխվել: Ինձ համար տոն է, երբ տեսնում եմ, ՀԱՅՍ եկել է Հայաստան իր երեխաներին մկրտելու, ամուսնացնելու, բայց ցավում եմ ու կարոտում այդ բոլոր մարդկանց, ովքեր մի քանի օր անց նորից տխուր վերադառնում են «օտար երկիր»:

-Միջոցառում կազմակերպելիս նախընտրում են ավանդակա՞ն ձևերը, թե՞ ժամանակակից, եվրոպական:

-Կազմակերպչի անենակարևոր հատկանիշը ճաշակն է։ Ավանդականն ու ժամանակակիցը ճիշտ համադրելու փորձը։ Ավանդականն ընդունելի ու գեղեցիկ է, այն ապրում է։ Եվրոպականն էլ վատ չէ, չմոռանանք լանջաբաց ճերմակ հարսի զգեստի մասին, որն արդեն մերը չէ։ Հարսանիքը կոկտեյլ է, նրա համը և գույները տարբեր հասկացություններ են։ Ամեն գեղեցիկ ու ժամանակակից նորամուծություն չէ, որ մենք «կմարսենք»։ Այն կախված է արմատներից հարսի և փեսայի, ընտանեկան ավանդույթներից: Մենք գերադասում ենք ցանկացած թեմատիկ երեկո վերլուծել մինչև վերջին մանրուքները՝ ազգայինը չվնասելու և ժամանակից հետ չմնալու համար։ Թյուր նորաձևություններ կան՝ հարսի սենյակում ազգային երգեր կատարելուց կամ տարազներով բակում ծես իրականացնելուց կտրուկ անցում կատարել կիսամերկ բրազիլական ու արևելյան պարերի։ Այդ դեպքում ինձ՝ որպես կազմակերպչի, չի հետաքրքրում կոմերցիոն մասը, քանի որ իմ ձեռագիրն այդպիսին չէ։ Դա ինձ համար ընդունելի չէ: Պատասխանատվություն ստանձնելիս պետք է ամուր բռնել «կարմիր թելը» ու տանել աննկատ ամբողջ երեկոյի ընթացքում՝ հասցնելով ավարտին։ Ժամանց ապահովելու տարբերակներ կան, շատ ավելի գերադասելի տարբերակներ:

-Կանանց մեկամսյակի առթիվ ի՞նչ կմաղթեիք:

-Մեկամսյակ... կանանց հանդեպ հոգատարության և ուշադրության: Պատասխանեմ այսպես. երբ երեք անգամ ասում եք` «Տեր եմ», ոչ մի սահմանափակում չկա տարվա, ամիսների, օրերի ու ժամերի։ Սիրելի տղամարդիկ, գնահատեք ձեր կանանց՝ մինչ մահը կբաժանի ձեզ, չէ՞ որ դուք նրա ամենալավ ընտրությունն եք, նրա հույսն ու միակ ուղեկիցն եք կյանքի։ Հիշեք, որ երբևէ նրա մի ժպիտի համար պատրաստ էիք սարեր շուռ տալ: Մեր կանանց ու աղջիկներին ուզում եմ մաղթել, որ միշտ մնան բարձունքում, որքան էլ դժվար լինի, մնան հպարտ, խորհրդավոր, էլեգանտ, և որքան էլ իրավիճակը իրենց օգտին չլինի՝ թող ժպտան, քանի որ միայն կնոջ ժպիտն է ծնկի բերել երբեմնի արքաներին։ Առողջ եղեք:


Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 3513

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ