Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Ես ուզում եմ պայքարել հրազդանցու ես-ի համար»

«Ես ուզում եմ պայքարել հրազդանցու ես-ի համար»
10.03.2017 | 00:27

Հրազդանի Կոճոռ թաղամասում երեկ տեղի է ունեցել ՀՀԿ կողմից ռեյտինգային ցուցակով 10-րդ ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆԻ հանդիպումն ընտրողների հետ։ Հրազդանցիները եկել էին հանդիպելու իրենց համաքաղաքացի Սամվել Սանամյանի հետ, ծանոթանալու նրա նախընտրական ծրագրերին։ Կոճոռցիները նշում էին, որ պատասխանատվությամբ են վերաբերվում այս ընտրություններին, քանի որ ապագա խորհրդարանին, ընտրված պատգամավորներին վստահելու են իրենց հինգ տարիները։ Ներկաներն ասում էին, որ հանրապետական կուսակցությունը 2017-ի ընտրություններին ներկայանում է նոր ոճով, նոր ձևաչափով և պատգամավորի այնպիսի թեկնածուով, որ իրավամբ ունի այն ներուժը, կամքն ու պատասխանատվությունը, որ կկարողանա Հրազդանի տարածաշրջանը, Կոտայքի մարզը հաջորդ 5 տարիներին ներկայացնել ըստ արժանվույն, այնպես, ինչպես ցանկանում է հրազդանցին, և յուրաքանչյուր հրազդանցու խոսք հասցնել վերջնական նպատակին։

Հանդիպման ընթացքում ելույթներ ունեցան Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանը, Կոճոռ թաղամասի երիտասարդներ, մտավորականներ։ Բոլորը հույս ու վստահություն էին հայտնում, որ Սամվել Սանամյանը կդառնա այն պատգամավորը, որին տարիներ շարունակ իրենք ցանկացել են տեսնել։
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր ելույթում շեշտեց, որ շատ քաղաքական ուժեր այս օրերին տալիս են խոստումներ, որոնք շատ դեպքերում անիրատեսական են։ Նա նշեց, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը քաջատեղյակ է բոլոր խնդիրների մասին։ Քաղաքապետը նաև ընդգծեց, որ այսօր մեր երկրի վարչապետն է Կարեն Կարապետյանը՝ բարեփոխումների մեծ թիմով, թիմ, որի անդամ է նաև Սամվել Սանամյանը։

«Բարեփոխումները հանգեցնելու են ժողովրդի բարեկեցության բարձրացմանը, երկրի անվտանգության և խաղաղության ամրապնդմանը։ Սամվել Սանամյանը անցել է մեծ ուղի՝ հասնելով գեներալի կոչման, բայց նրա ամենաբարձր կոչումը ընկերասեր մարդու կոչումն է։ Նա ընկերոջ, ժողովրդի կողքին կանգնող մարդ է»,- ասաց Արամ Դանիելյանը։
Կոճոռ թաղամասի մտավորականության ներկայացուցիչ Արթուր Կիրակոսյանը նշեց, որ այս օրերին շատ են հնչում կարծիքներ Հայաստանի բարեկեցության և անվտանգության հետ կապված։ Սակայն ժողովրդի խնդիրն է գնահատել, տարանջատել իրատեսական և ոչ իրատեսական ծրագրերը, կատարել ճիշտ ընտրություն, ընտրություն, որ մեր երկրին ու ժողովրդին իրապես կբերի բարեկեցություն և անվտանգություն։ Դրա համար մի կողմ պետք է դնել կասկածամտությունը, թերահավատությունն ու աջակցել ՀՀԿ նոր մոտեցումներին, նոր ծրագրերին և վերջապես նոր դեմքերին՝ ի դեմս Կոտայքի մարզում վարկանիշային ցուցակով առաջադրված և քաղաքական ու պետական անաղարտ կենսագրություն ունեցող Սամվել Սանամյանին։


Հանդիպմանը ներկա էր աշուղ Ալմաստը։ Նա նշեց, որ լինելով ազատամարտիկ՝ շատ լավ հասկանում է այն, ինչ կատարվում է մեր երկրում։ Սակայն չի կարելի այդ ամենը բեռնել մեկ մարդու, մեկ կուսակցության վրա. «Այո՛, մեղավոր էլ կա, չեմ ասում, թե բոլորն արդար են, բայց այսօր մենք եկել ենք արդարին ու ուղղամիտ մարդուն ընտրելու պատգամավոր, որպեսզի գնա խորհրդարան, փոխվի խորհրդարանը, օրենսդիր մարմնում մեր ձայնը բարձրացնի, ոչ թե խորհրդարանում նստի ու ննջի։ Մենք ունենք այդ մարդուն՝ մեր շատ սիրելի ու պատվելի Սամվել Սանամյանին»։


ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Սանամյանը կոճոռցիների հետ հանդիպման ընթացքում նկատեց, որ աշխատելով տարբեր կառույցներում՝ միշտ եղել է որոշում կայացնող. «Որոշումներ կայացնելով եկել-հանգել եմ մի իրավիճակի, որ պետք է կանգնեմ իմ քաղաքի կողքին։ Իմ քաղաքը Հրազդանն է, իմ քաղաքացին հրազդանցին է։ Ես ուզում եմ պայքարել հրազդանցու կերպարի, հրազդանցու ես-ի համար։ Ես Հրազդանից երբեք չեմ կտրվել։ Այս բազմության մեջ մարդիկ կան, որ ինձ 40 տարի ճանաչում են։ Այստեղ մարդիկ կան, ում հետ ես փոքր հասակում խաղացել եմ։ Իմ հնարավորություններն այսօր ես ուզում եմ օգտագործել հրազդանցու համար։ Ես մանդատի համար չեմ պայքարում, մանդատը ձերն է լինելու։ ՈՒմ էլ ընտրեք, պետք է պահանջատեր լինեք։ Պատգամավորը չպետք է կտրվի ձեզանից։ Կան շատ խնդիրներ, որոնք լուծելի են ու կլուծվեն։ Կառաջանան նոր պրոբլեմներ, որոնք նույնպես կլուծենք միասին։ Ամենակարևոր բանն այն է, որ մարդ խնդիրներից չվախենա։ Պետք է հետևողական լինել և լուծել բոլոր խնդիրները։ Ես ուզում եմ շնորհակալությունս հայտնել ձեզ, որ իմ կողքին եք, և պետք է կոչ անեմ լինել մեր անվտանգության և առաջընթացի համար պայքարող»։


Առաջիկա օրերին և շաբաթներին շարունակվելու են պարոն Սանամյանի հանդիպումները Հրազդանում և Կոտայքի մարզի այլ համայնքներում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ