«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Ասում են...

Ասում են...
10.03.2017 | 00:55

...թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպան պարոն Միլզը «անտարբեր» չէ ոչ միայն «Ելքի» ու «Ազատ դեմոկրատների» նկատմամբ, այլև ՕՐՕ դաշինքի, որը նախընտրական այս փուլում բավականին լուրջ գումարներ է ծախսում, և բացի նրանից, որ ղեկավարվում է Սամվել Բաբայանի կողմից, ըստ քաղաքական փորձագետների, այլ անտեսանելի կուրատորներ ևս ունի:

Ավելին` Արսինե Խանջյան-Ատոմ Էգոյան-Սերժ Թանկյան «եռամիասնությունը» ևս ուրույն «մատյան գունդ» է ՕՐՕ-ի «հետևում», որպեսզի անհրաժեշտ հետընտրական զարգացումների դեպքում «առաջ գա» և դրոշակակիր դառնա: Սակայն ՕՐՕ-ի մասով ֆավորիտներին հիասթափություն է պատճառում վերջիններիս համայնքային այցերի ժամանակ ժողովրդի շատ քիչ մասնակցությունը, ինչպես նաև «Գելափի» արձանագրած 1,8 տոկոս ռեյտինգը:

Դիտվել է՝ 4114

Մեկնաբանություններ