«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Հայկական քարոզչության առանձնահատկությունները

Հայկական քարոզչության առանձնահատկությունները
10.03.2017 | 01:08

Թերևս վաղ է նախընտրական քարոզչական առանձնահատկություններին անդրադառնալը, այնուհանդերձ, ընդհանուր միտումներն ակնառու են:


ա) Առաջինը, որ աչքի է զարնում, ժողովրդի անտարբերությունն է սկսված գործընթացի նկատմամբ: Բացի այն, որ չկա գաղափարական պայքար-գեներացիա, ժողովուրդն ընտրություններից ունի մեկ սպասում` «ե՞րբ են բաժանելու փողերը»: Սա տենդենց է, որ ընտրությունից ընտրություն ավելի է խորանում, արդեն ուշ է կանխելու համար. ջինը շշից դուրս է եկել դեռ «վաղնջական» ժամանակներից, և իզուր է հարգարժան երկրորդ նախագահը մեղադրում «փողի և զոռբայության»` իր կողմից այսօր նկատված թրենդը. այդ «ուրվականը» շատ վաղուց է շրջում մեզանում՝ «Իմ կուսակցությունն իմ ժողովուրդն է» «էրայից» էլ առաջ:
բ) Եվ այնուհանդերձ, արձանագրենք. քաղաքական ուժերից ՀՀԿ-ն բավականին գրագետ սկսեց քարոզարշավը: Չափազանցություն չթվա, բայց ամենապատրաստվածը, կազմակերպվածը` դասական չափանիշներով, որքան էլ շատերին դուր չգա, հենց ՀՀԿ-ն է: Դատելով քարոզարշավի մեկնարկից ¥որքան էլ դատափետեն «Ռեինկառնացիա» խմբի և Կարեն Կարապետյանի «համատեղ կատարումը¤՝ քարոզչական տեսահոլովակը մնաց աննախադեպ. այդ կարգի «աշխատանք-մոտեցում» այլևս որևէ մեկի մx չնկատվեց: Ի դեպ, արձանագրենք նաև, որ բծախնդրորեն հաշվարկված էր ՀՀԿ-ի քարոզչական մեկնարկը` «Դինամո» մարզադահլիճում, որը փակ էր լրագրողների համար, որպեսզի վերջիններս ՀՀԿ «գանգստեր» ռեյտինգայիններով չփսորեն «տոնը»: Ինքնին հետաքրքիր է նաև ՀՀԿ քարոզչական էջը` «lovearmenia»-ն, ինչը նույնպես նորույթ է: Առանձին խոսակցության թեմա է Կարեն Կարապետյանի քարոզարշավային մարտավարությունը, սակայն այդ մասին` հաջորդ դասին: Մի խոսքով, ուզում-չենք ուզում, ՀՀԿ քարոզարշավն այս պահին մրցակցային է բավականին, և հավասարը դեռ չունի:
գ) Երբ թվում էր` «մրցակիցը» պետք է լինի ԲՀԿ-ն, որին «Գելափը» «տեսնում» է առաջատար, սակայն վերջինս խիստ անհասկանալի, անգույն-անշուք քարոզարշավ է իրականացնում, այն զիջում է իր իսկ իրականացրած նախորդ խորհրդարանական քարոզարշավներին. ո՛չ մեկնարկը, ո՛չ շարունակությունը, ո՛չ տեսահոլովակները, ո՛չ պաշտոնական քարոզչական էջը «աշխատված» չեն, և տպավորությունն այնպիսին է, թե դաշինքը ընթացքից մտել է քարոզչության մեջ ու ոչ մի կերպ չի կարողանում կենտրոնանալ:
Հասկանալի է՝ «Ծառուկյան» դաշինքն առաջնորդվում է «Նաղդ և հիմա» կարգախոսով, ինչի ականատեսը եղանք հենց ամենասկզբում, երբ Ծառուկյանը «հորդորում էր Հայկին շատ արագ` էսօր, ամենաուշը` վաղը լուծել գյուղացիների` գազի, ջրի և մնացյալ խնդիրները»: Ինչը նաև «աշխատող»-ձայն բերող տարբերակ է, և զուր չէ, որ «Գելափը» առաջատար է համարում «Ծառուկյան» դաշիքը ¥չնայած, համոզված ենք` «հաշվարկը» արված է ռեյտինգայինների մասով, ինչով էլ ՀՀԿ-ն հետևում կթողնի բոլոր բոլորին¤:
դ) Բավականին հետաքրքիր է ստացվում ՕՐՕ դաշինքի քարոզարշավը՝ թե՛ վիզուալ, թե՛ գաղափարական, թե՛ մնացյալ առումներով: Ակնհայտ է` լուրջ փողեր են դրված, անկախ մինչ այդ եղած «լաց ու կոծից», թե «բալը թանկ է»: «Շարֆերի» բավական ճաշակով-տպավորիչ սիմվոլիկան, իսկ որ ամենակարևորն է` նրանց տեսահոլովակը, ի տարբերություն ՀՀԿ-ի բավականին գեղագիտական-«սերնդափոխական» տեսահոլովակի, «Սասնա ծռերի» ժամանակահատվածի ագրեսիվ, մեծ հաշվով ՕՐՕ-ի հետ կապ չունեցող «միստիկ» «տեսարաններից» է բաղկացած, ինչը, եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան է ասում, մանավանդ երբ այդ տեսահոլովակի ներքո հանդես են գալիս նույն այդ օրերի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և երբեմնի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Մնացածն արդեն «անկարևոր» է:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1446

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ