ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Կլինե՞ն հետընտրական անակնկալներ

Կլինե՞ն հետընտրական անակնկալներ
14.03.2017 | 01:32

Նախընտրական գործընթացներում մեկ բան խիստ ակնհայտ էր՝ վարկանիշային կոչված ընտրակարգը ոչ միայն անհասկանալի միքս է, այլև բավականին լուրջ խութեր ունի, որն առաջին հայացքից հնարավոր է և հաղթանակ ապահովի ՀՀԿ-ի, իսկ իրականում օրվա ցանկացած իշխանության համար, քանզի ռեյտինգն այսօր տեղերում բացառապես ասոցացվում է ոչ թե գաղափարաինտելեկտուալ վարկի հետ, այլ, ինչպես «իմաստունորեն» նկատել է Ռոբերտ Քոչարյանը` «զոռբայության ու փողի», ինչի հզոր նախահիմքերն էլ, ի դեպ, դրվել են հենց նրա իշխանության տարիներին: Սակայն անցնենք առաջ` արձանագրմամբ. ճիշտ է, մինչ այս պահը, թեկուզ շատ մեծ դժվարությամբ, հնարավոր եղավ զսպել ռեյտինգային «հեղինակությունների» միջև սկսված «վենդետաները», սակայն ինչ կլինի առաջիկայում և բուն ընտրության օրը, դժվար է կանխագուշակել:


ա) Այնուհանդերձ, որոշակի հետընտրական դետոնատոր վարկանիշային ընտրակարգը ունի, չնայած երբեք լուրջ զարգացումների հիմք չի դառնա, բայց «օգնել», որ շահագրգիռները տաքացնեն դրա վրա իրենց ձեռքերը, ինչպես և տաքացրին այս օրերին, բացառել պետք չէ:
բ) Հաջորդ անակնկալը. հնարավո՞ր է` ապրիլի երկուսին քվեատուփերը բացվեն, և պարզվի, որ ՀՀԿ-ն չի «խփել» այնքան, որքան պետք է: Քիչ հավանական է, սակայն երբեք մի ասա` երբեք: Մանավանդ որ ունենք 2013-ի փորձը, երբ Րաֆֆի Հովհաննիսյանը, որը գրեթե ոչինչ չէր արել, բացի ընտրողներին ձեռքով բարևելուց և Վլադիմիր Գասպարյանին Զորավար անվանելուց, մեկ էլ ու քառասուն տոկոս ձայն ստացավ, ընդ որում` երկու պատճառով. առաջին` ժողովուրդը խիստ հոգնած էր իշխող ուժից, և երկրորդ` լուրջ սաբոտաժ եղավ` թե՛ «փարդի քամակում» խաղացող ուժերի, թե՛ իշխանական թիմի «վտակների» մասով:
Ի դեպ, նախընտրական այս փուլում ապահաշվարկ տեղի ունեցավ նաև «փարդի քամակում» խաղացող-«վտակների» մոտ, որոնք խաղի մեջ էին մտել մաքսիմում և մինիմում ծրագրերով: Մաքսիմումը, ասել ենք, պետք էր ընդդիմադիրների լուրջ բլոկ ստեղծել, նրանց մեջ` Սամվել Բաբայանի կողմից ղեկավարվող ՕՐՕ դաշինքը, որոնք պետք է միասին հանդես գային ԲՀԿ-ի` «Ծառուկյան» դաշինքի հետ, ինչը տեղի չունեցավ, հընթացս պարզվեց, որ 2018-ի հարցում ՀՀԿ «վտակների» և ՕՐՕ-ն մոդերացնողների թիրախները տարբեր են. «վտակները» պայքարի են ելել Կարեն Կարապետյանի դեմ, և իրենց դեմարշը քողարկում էին, թե` իբր իրենք ցանկանում են, որ 2018-ին վարչապետացվի Սերժ Սարգսյանը, եթե ոչ, իրենք Կարեն Կարապետյանի թեկնածությունը մերժում են ու սեփական խաղն ունեն: ՈՒստի վերադասավորվում են 2018-ին ընդառաջ:
ՕՐՕ-ի պարագայում փոքր-ինչ այլ էր. Կարեն Կարապետյանը նրանց ձեռնտու ֆիգուր էր (Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը նաև այս կոնտեքստում էր), ՕՐՕ-ն խնդիր ունի Սերժ Սարգսյանի հետ:


Հետընտրական անակնկալն այս դեպքում արդեն այն կլինի, թե որքանով «կմերձենան» «Ծառուկյան» դաշինքի (այս պարագայում շատ կարևոր է, թե որքան քվե կստանա այդ դաշինքը), ՕՐՕ-ի, ՀՀԿ նախկին «վտակների» և «փարդի քամակում» խաղացողների շահերը: Ընդ որում, «մերձեցման» դեպքում անգամ սպասվող անակնկալային էֆեկտը մեծ չի լինի՝ անչափ պարզունակ պատճառով` գեոքաղաքական շահ այս պահին չկա: Գրեթե չկա:
Իսկ երբ նման «շահ» չկա, չկան նաև անակնկալներ:
Չնայած, այս դեպքում ևս պետք չէ ասել` երբեք. Ղարաբաղյան խնդրում Օլանդի մոտեցումներն ահագին հետաքրքիր են: Ի՞նչ կասի դրանց Ռուսաստանը:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ