Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քարոզարշավ. օր տասներորդ. Ջրառատը դառնում է այս ընտրությունների չարագուշակ սիմվոլը

Քարոզարշավ. օր տասներորդ. Ջրառատը դառնում է այս ընտրությունների չարագուշակ սիմվոլը
15.03.2017 | 11:16

Նման սիմվոլը, բնականաբար, բացասական իմաստ ունի, որովհետև, բառիս բուն իմաստով, ասոցացվում է ոչ թե մրցակցության, բանավեճերի և քաղաքական նոր կուլտուրայի, այլ անտագոնիզմի, բարիկադային մտածողության հետ:

Թերևս բացառիկ կայքն ենք, որ երեկ կանխատեսել էինք Ջրառատի մարտի 12-ի դեպքերի շարունակություն, որովհետև դրա մասնակիցների, ավելի ստույգ նրանց հովանավորների համար դա անհրաժեշտություն է` մեկի համար, «բրենդ»` մյուսի դեպքում: Թերևս նույն ժամին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայի ՄՄՀՊԻ-ում ասում էր, թե «ընտրական գործընթացների անցկացման համար մեզ հաջողվել է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան պայմաններ», Ջրառատում իրար ծեծում էին ու դանակահարում, նույնիսկ կրակում, ինչի հետևանքով միջադեպի մասնակիցներից մեկը հրազենային վիրավորում է ստացել: Հեռում եմ այն մտքից, որ նախագահը կամ իշխանությունն արդեն չեն վերահսկում իրավիճակը: Այդպիսի խնդիր չկա էլ, պարզապես իշխանությունները չեն կարողացել գտնել համակարգը կոնսոլիդացնող կրեատիվ գործոններ, գաղափարներ ու դարձյալ ապավինում են ուժային ռեսուրսին: Եվ պատահական չէ, որ դա տեղի է ունենում այդ ռեսուրսի հետ նույնացող Լյովա Երանոսյանի գյուղում, որ սադրում է նրա եղբայրը կամ կրակում է հարազատը:


«Ես հասկանում եմ, որ քարոզչական տեսակետից դա գուցե ձեռնտու է նաև ՕՐՕ-ին, որովհետև, հակադրվելով քաղաքական ամենամեծ և հավակնություններ ունեցող իշխանական ուժին, շանս են տեսնում իրենց ռեյտինգի բարձրացման, բայց մենք այդ խաղը չենք խաղալու»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, և ես սկզբունքորեն համաձայն եմ նրա հետ: Այլ խնդիր է, որ եթե առաջնորդվենք Աշոտյանի տրամաբանությամբ, ապա ՀՀԿ-ն արդեն կերել է ՕՐՕ-ի «կուտը», որովհետև Ջրառատի առաջին միջադեպից հետո իշխանության քաղաքական և իրավական քայլերը եղել են ոչ համարժեք: Եթե երկիրն ապրում է նոր «խաղի կանոններով», ապա դեռ կիրակի երեկոյան պաշտոնանկ պետք է արվեր Երանոսյանը, ոստիկանություն պետք է տարվեին ոչ միայն ընդդիմության կողմնակիցները, այլև միջադեպի մյուս կողմի մասնակիցները: Այս քայլերը չեն արվել, իսկ դա նշանակում է, որ իշխանությունները կոնկրետ մարզում, գուցե նաև` երկրում, իրենց քաղաքական խնդիրը կարողանում են լուծել միայն ուժային ռեսուրսով:
ՕՐՕ-ն սկզբունքորեն չկարողացավ հասնել քաղաքական այն նշաձողին, որը սահմանել էին նրա ֆորմալ կամ ստվետային առաջնորդները և քաղաքական անտագոնիզմի մեջ է փնտրում իր հաջողությունը: Կասկածից վեր է, որ Ջրառատը դառնալու է ՕՐՕ-ի քաղաքական «բրենդը»` նույնիսկ այն ֆոնին, որ մարտի 14–ին ծեծկռտուքի ժամանակ մարմնական վնասվածք ստացած Մելիք Մելքոնյանի կինը պնդում է, որ ամուսինը քաղաքականությունից հեռու է, քաղաքական կողմնորոշում չունի։


Ես չեմ ասում, որ մինչև մարտի 12-ը կամ 14-ը քարոզարշավը քաղաքական կամ մրցակցային էր, բայց երեկվանից գործում է պայքարի ռեսուրսային, նույնիսկ` «ուժային» տրամաբանությունը, որ ենթադրում է ուժային բաղադրիչի ուժեղացում թե՛ իշխանության, և թե՛ ընդդիմության բևեռներում: Սա հանգեցնելու է նրան, որ ընտրություններից հետո ունենալու ենք իշխանության որակի կտրուկ անկում:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1908

Մեկնաբանություններ