Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Մարդիկ կարիք ունեն երաժշտության, որը և դասական է, և հանրամատչելի»

«Մարդիկ կարիք ունեն երաժշտության, որը և դասական է, և հանրամատչելի»
16.03.2017 | 14:53

«Քառասուն տարի է` ելույթ եմ ունենում ամենատարբեր երկրներում, ամենատարբեր հանդիսատեսի առաջ, ու ամեն անգամ բեմ եմ բարձրանում միևնույն հուզմունքով: Ամեն համերգի ժամանակ փորձում եմ ավելի լավ նվագել»,-հայաստանյան առաջին այցելության ժամանակ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը: Խոստացավ նաև, որ առաջին այցը վերջինը չի լինի, կստեղծվեն այլ այցերի հնարավորություններ:


Ֆրանսիացի հանրահայտ դաշնակահարը կրկին Երևանում է: Մարտի 18-ին` ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա դաշնակահարի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը: Կհնչեն Կլայդերմանի հանրահայտ և սիրված ստեղծագործությունները:
Ռիշար Կլայդերմանը առաջին անգամ Հայաստան է այցելել 2015-ին: Մեր հանդիսատեսը նրա երաժշտության կենդանի հնչյուններին հաղորդակցվեց լեփ-լեցուն դահլիճում և ջերմ, ռոմանտիկ մթնոլորտում: Երաժշտասերների մի քանի սերնդի համար Կլայդերմանը շարունակում է մնալ սիրելի և պահանջված: Հաջողության համար, հավանաբար, մեծ դեր ունի բեմական հմայքը, նաև համերգացանկը: Ինչպես երաժիշտն է նկատում` մարդիկ կարիք ունեն երաժշտության, որը և դասական է, և հանրամատչելի: ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի տիկինը՝ Նենսի Ռեյգանը, Կլայդերմանին անվանել է «ռոմանտիկայի արքայազն»: Երբ առաջին այցելության ժամանակ «Իրատեսը» հետաքրքրվեց` համահո՞ւնչ է «ռոմանտիկայի արքայազնի» ներկայացրած ստեղծագործությունը նրա էությանը, դաշնակահարն ասաց, որ կա մի շատ գեղեցիկ ընդհանրություն այդ երաժշտության և իր անձի միջև:


Կլայդերմանը իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը և աշխարհահռչակ «Բալլադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկմանը, որը նրան մեծ ճանաչում է բերել: Ձայնասկավառակը վաճառվել է աշխարհի ավելի քան 30 երկրում` 22 մլն օրինակով: Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի և ստեղծել նոր ռոմանտիկ երկացանկ, իր յուրօրինակ ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:
Հանրաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 881

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ