Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մի մահվան խորհուրդ

Մի մահվան խորհուրդ
17.03.2017 | 12:09

Հասկանում եմ շարքային այն քաղաքացիներին, որոնց երեկ երեկոյան փողոց դուրս բերեց ցավի, նաև անարդարության դեմ պայքարի անհրաժեշտությունը: «Հաց բերող» Արթուր Սարգսյանի կերպարը վեր էր քաղաքականությունից, այն իրադարձություններից, որ նրան դարձրին հանրային դեմք: Հանրային դեմք` բարոյական իմաստով, այն առումով, որ համընդհանուր սպառողական հոգեբանությանը հակադրվեց մեկը, ով խիզախեց օգնության հասնել հացի կարիք ունեցողին: Հայաստանի իշխանությունները, որպես հավաքականություն, հակադրվում են այս տեսակին, ու այս առումով կարելի է հասկանալ երեկ Երևանի կենտրոնում «Հաց բերողին սպանել են» վանկարկող մարդկանց:

Արթուրին այլևս հետ չես բերի, սակայն նրա ողբերգական մահը հերթական առիթը պետք է դառնա, որպեսզի հանրային դիսկուրս ծավալվի մեր արդարադատության համակարգի մարդակուլ էության, այն բարեփոխելու ուղիների մասին:


Իսկ քաղաքական ուժերին խորհուրդ կտամ Արթուրի մահը չդարձնել «աչոկ հավաքելու» միջոց: Դա «քաղաքական դիակապտություն» է, ստոր մի արարք, որը քաղաքական որևէ ուժի իջեցնում է այն քննիչի մակարդակին, ով, անազատության կամայական որոշմամբ, Արթուրին հասցրեց մահվան:


Այսօր հացի կարոտ էլի հազարավորներ կլինեն, «Հաց բերողը» չկա: Աստված հոգիդ լուսավորի, խավարի մեջ լուսավորված ու անժամանակ մարած ՄԱՐԴ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1777

Մեկնաբանություններ