«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Առանձնապես բուռն փոփոխությունների դժվար թե ականատես լինենք»

«Առանձնապես բուռն փոփոխությունների դժվար թե ականատես լինենք»
24.03.2017 | 01:41

Հանրության ընկալումները նախընտրական շրջանում ինչպիսի՞ն են։ Ի՞նչ քաղաքական ուժերի, գործիչների է ցանկանում խորհրդարանում տեսնել ընտրողը։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻ հետ։

Պարոն Խուդոյանը նկատում է, որ ցանկություններն ու իրական ընտրություն կատարելն իրարից տարբերվում են։ Հնարավոր է՝ ընտրողը որոշակի համակրանք ունենա որևէ կուսակցության, դաշինքի կամ անձի նկատմամբ, սակայն ընտրի երկրորդին՝ ենթարկվելով ճնշումների։ Մարդիկ ընտրության գնում են սուբյեկտիվ գործոնների ազդեցության ներքո։ Հոգեբանը կարծում է, թե, ընդհանուր առմամբ, մարդկանց մեջ յուրահատուկ հոռետեսություն կա, կարծես բացասաբար են տրամադրված բոլորի նկատմամբ, չեն հավատում ոչ մեկին, ոչ մի փոփոխության։


Կուսակցությունների, ռեյտինգային թեկնածուների կիրառած հոգեբանական հնարքների մասին խոսելով՝ Սամվել Խուդոյանը նշում է, որ նման բան նկատել է միայն Հայաստանի հանրապետական կուսակցության մոտ։ Մյուս ուժերն ու թեկնածուներն այս հանգամանքի վրա առանձնապես ուշադրություն չեն դարձնում։ «Հաշվի չեն առնում այն հոգեբանական գործոնները, որոնք կարող են նպաստել իրենց վարկանիշը բարձրացնելուն, և հակառակն են անում։ Հոգեբանորեն հիմնավորված են ՀՀԿ-ի տեսահոլովակները, նրանց մոտեցումները, զգացվում է, որ ծախսեր են անում։ Համացանցի որ էջը բացում ես, բերում է Հանրապետական կուսակցության գովազդը՝ վարչապետի նկարով։ Ի դեպ, վարչապետն ինքը մի քանի ամիս առաջ է անդամագրվել ՀՀԿ-ին։ Այսինքն, նա կուսակցության ներկայացուցիչ ընկալվել չի կարող, քանի որ պետք է այդ կուսակցության գաղափարների կրողը լինի։ Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ն է առավել կազմակերպված։ Մյուս ուժերում առանձնահատուկ ոչինչ չեմ նկատում։ Պարզապես հեռուստատեսությամբ փորձում են իրենց հոլովակ կոչվածը ներկայացնել, որը իրողությունների տրամաբանական վերլուծություն է, ինչը մարդիկ չեն ընկալում։ ՈՒստի անիմաստ ծախսեր են անում»,- ասում է պարոն Խուդոյանը։


Ըստ մեր զրուցակցի՝ մարդիկ չեն հավատում, թե խորհրդարանում կհայտնվի այնպիսի ուժ, որը երկիրը կոռուպցիայի, թալանի և անարդարության ճահճից կհանի։ Ժողովուրդը հասկանում է, որ այսօր ընտրությունների հետ կապված իշխանություններն այլ դեմքով ու կերպարներով են հանդես գալիս։ Ընտրություններից հետո անմիջապես դերերն էլ կփոխվեն, կերպարներն էլ կփոխվեն, կվերադառնան հները, որոնց նկատմամբ մարդիկ խիստ բացասական վերաբերմունք ունեն։


Հաշվի առնելով հանրության ներկա հոգեբանական վիճակը՝ հնարավո՞ր են հետընտրական զարգացումներ։ Հոգեբանի կարծիքով՝ նախընտրական շրջանում հետընտրական զարգացումներ կանխատեսելը դժվար է։ Սակայն ըստ պարոն Խուդոյանի, մեծ ընդվզումներ չեն լինի. «Մեծ ընդվզումները լինում են այն ժամանակ, երբ երկու հզոր ուժեր են միմյանց դեմ պայքարում, և մի ուժը կեղծիքներով առաջ է անցնում, իսկ մյուսը, որը նույնպես բավականաչափ հզոր է, ունի ընդդիմադիր կեցվածք, սկսում է կազմակերպել բողոքի ակցիաներ։ Մինչդեռ մեր ընդդիմադիրները բավականին թույլ են: Եվ չեմ կարծում, թե նրանք ուժեղ հակազդում կառաջացնեն։ Իսկ այն ուժը, որն ինչ-որ չափով հակադրվում է իշխանություններին՝ «Ծառուկյան» դաշինքը, ըստ էության, իշխանամետ է և չի ընդվզի, եթե նույնիսկ անարդարություն լինի։ Հետընտրական շրջանը նույնպես պասիվ կլինի, առանձնապես բուռն փոփոխությունների դժվար թե ականատես լինենք։»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ