Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆեոդալների երկիրը

Ֆեոդալների երկիրը
25.03.2017 | 14:21

Հայաստանում ամեն ինչ պտտվում է անձերի, նրանց հարաբերությունների շուրջ, եթե նույնիսկ խոսքը վերաբերում է պետությանը, քաղաքականությանը, ընտրություններին: Մարտի 22-ին, երբ քարոզարշավի շրջանակներում Կարեն Կարապետյանն այցելել էր Արտաշատ, քաղաքապետ Արգամ Աբրահամյանը չի դիմավորել նրան: Այս հարցը դարձել է քննարկումների թեմա: Իհարկե, Արգամ Աբրահամյանն այդպես վարվելու «ծանրակշիռ» պատճառներ ունի: Նա Հովիկ Աբրահամյանի որդին է և կարող է համարել, որ Կարեն Կարապետյանը «կտրել» է իրենց ընտանիքի հացը: Բացի այդ, կրտսեր Աբրահամյանն իր աներոջ` Գագիկ Ծառուկյանի ցուցակով մասնակցում է ընտրություններին և Կարեն Կարապետյանի մեջ տեսնում է մրցակցի:

Եթե ես լինեի համայնքապետ, քաղաքապետ, ինձ պարտավորված կզգայի դիմավորել ընտրություններին մասնակից բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին` հավուր պատշաճի կազմակերպելով նրանց հանդիպումները: Մի խոսքով, ես իմ քաղաքական հայացքներն ու ամբիցիաները չէի փաթաթի իմ համագյուղացիների կամ համաքաղաքացիների վզին` առաջին հերթին, որպես համայնքապետ, կատարելով այն պարտականությունները, որ ինձ վրա դնում է օրենքը:


Իմ պատկերացրած համայնքապետը նախ բարեխղճորեն պետք է կատարի իր պարտականությունները, հետո նոր մտածի մարզպետ կամ պատգամավոր դառնալու մասին:
Սակայն իմ ու շատերի պատկերացումներն ուտոպիստական են, որովհետև մենք ապրում ենք ֆեոդալների երկրում, որտեղ գնահատվում են ոչ թե պաշտոնյայի արժանիքները, այլ նրա կապերը, հոր ազդեցիկությունն ու աներոջ փողերը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ