«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Կա՞ աշխարհաքաղաքական պայքար, թե՞…

Կա՞ աշխարհաքաղաքական պայքար, թե՞…
28.03.2017 | 10:57

Քարոզչության վերջին շաբաթն ահագին «դիտարժան» է ստացվում թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ անվտանգության առումներով:
ա) Տնտեսական. Սերժ Սարգսյանը մեկնեց Էմիրաթներ` ներդրումների հետևից: Սամվել Կարապետյանը ժամանեց Երևան` ռուս ներդրողների հսկա բանակով, հետն էլ թե` եկել ենք գոլ խփելու վարչապետ Կարեն Կարապետյանի համար: Առջևում է Յոհաննես Հանի` ԵՄ հանձնակատարի կողմից «Յունկեր» ծրագրի մեկնարկի ազդարարումը` ԵՄ հարևանության երկրների, այդ թվում` Հայաստանի համար խոշոր գումարների մասին է խոսքը:
բ) Քաղաքական. բավականին հետաքրքիր տնտեսական այս բաղադրիչի խորքում է՛լ ավելի հետաքրքիր քաղաքական բաղադրիչներ են ննջում: ԵՄ-ը կիրառում է փափուկ բարձիկներ ընդդեմ ռուսաստանյան ներդրողների հզոր բանակի, որպեսզի չկորցնի իր փաթեթը տարածաշրջանում, մասնավորապես Հայաստանում, որի հետ պետք է մայիսին ստորագրի ասոցացման համաձայնագիրը: Ռուսաստանն իր դեսանտն է ընտրությունների նախաշեմին ուղարկում Հայաստան, որ գունավոր հեղափոխության համար հարթակ չձևավորվի: Սերժ Սարգսյանը փորձում է այս երկուսի միջև ազատ լուֆտ ձևավորել` Արաբական Էմիրությունների ընկերություններ ներգրավելով հայաստանյան ոլորտներ:
Ինչ կստացվի՝ պետք է սպասել ընտրությունների ավարտին, որովհետև այս ամենը դեռ վիրտուալ տիրույթում է, այնուհանդերձ, մեկնարկը բավականին հետաքրքիր, եթե չասենք` խոստումնալից է:


Պակաս հետաքրքիր չէր նաև ներքաղաքական անցուդարձը: Նախ` նույն Սամվել Կարապետյանի ձեռամբ հստակ գիծ քաշվեց Կարեն Կարապետյանի և նրան ընդդեմ, բայց և Սամվել Կարապետյանին ոչ օտար խաղացողների միջև: Չմոռանանք, ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից «դուրս համարեց» Գագիկ Ծառուկյանին, նույն Կարապետյաններն էին, որ քավոր-սանիկ Հովիկ Աբրահամյանի տանը վերականգնեցին այդ հարաբերությունները` հաշտեցնելով «բանավիճող» կողմերին: Սակայն նախորդ օրը քավոր-սանիկներին Կարապետյաններն ասացին՝ մենք խաղալու ենք վարչապետի դաշտում: Ինչպիսի՞ն կլինի հակընդդեմ արձագանքը, մասամբ հասկանալի է. Գագիկ Ծառուկյանը առանձնապես հեղափոխական չէ, «մուտիլովկաները» նրա ժանրում չեն, նա ավելի հավասարակշռված մոտեցում հանդես կբերի, ինչը չես կարող ասել նրա հետ խաղացող «այլոց» մասին, ուստի «ծանր» քայլեր սպասել պետք է, սակայն այս դեպքում ևս պետք է սպասել ընտրությունների ավարտին` որպես վերջնական «կոչնակ»:


գ) Է՛լ ավելի հետաքրքիր էր «մարտը» անվտանգության բաղադրիչում, ուր գեո ու ներքաղաքական պարամետրերը նույնպես միախառնված էին: Նախ` Սամվել Բաբայանի և «Իգլայի» մասով. բոլոր դեպքերում, խնդիրը թողնելով իրավապահներին, ասենք լոկ, որ Սամվել Բաբայանի նեյրոլինգվիստիկան, եզրույթաբանությունը, որ կիրառում էր իր հարցազրույցներում, էներգետիկ առումով ավելի հզոր էին ¥մտքով սպանեցիր, մարմնով սպանեցիր), քան ցանկացած «Իգլա»: Բացի այդ, քաղաքական հաշվարկը ևս այնտեղ էր տանում, որն արտահայտվում էր «Կամանդույուշչիի» լեքսիկոնում, բայց և ուր իրապես հայտնվեց ինքը: Ինչ կհետևի այս ամենին, որպես շարունակություն, երբ արդեն Արսինե Խանջյանն է եկել, իսկ «Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերը» կոչ են անում` ստեղծել աշխարհազոր ու պայքարի ելնել, թողնենք մի կողմ, որովհետև ՊՊԾ-ի դառը փորձը դեռ բոլորիս ռունգերում է: Անդրադառնանք անվտանգության հաջորդ բաղադրիչին:
Ընտրություններից մեկ շաբաթ առաջ Արցախում, հայաստանյան գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ, զորավարժություններ անցկացվեցին՝ ասելու թշնամուն, որ ճիշտ է, Հայաստանը գնում է ընտրությունների, սակայն իր սահմաններն ամուր են` մենք ոտքի վրա ենք:


Ի դեպ, նույն Արցախից Սերժ Սարգսյանը նաև ներքաղաքական մեսիջ հղեց… դե չէ, ոչ Նիկոլ Փաշինյանին և տանիքների վրա նրա ցատկոտելուն ուղղված ¥չնայած դա բավականին հետաքրքիր օգնություն կարող է համարվել վերջերս շատ բարեհաջող վրաերթերի ենթարկվող «Ելքի» համար), այլ` իր ապագային առնչվող:
Բայց այս մասին` «վերջին դասին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1755

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ