Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ինչու է Ծառուկյանը խուսափում անուններ տալուց

Ինչու է Ծառուկյանը  խուսափում անուններ տալուց
28.03.2017 | 11:19

Ի տարբերություն ՀՀԿ-ի, որը նախապես հայտարարել էր, թե ընտրություններում հաջողության հասնելու դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել, «Ծառուկյան» դաշինքը մինչ այսօր չի հայտարարել, թե ով է իր վարչապետի թեկնածուն։ Ընդամենն անորոշ ակնարկներ են արվում. ճիշտ այնպես, ինչպես ապագա խորհրդարանում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիայի առնչությամբ։


Մեր տեղեկություններով, թեկնածուի անունը չգաղտնազերծելը պատահական չէ, քանի որ այս դաշինքում չեն կարողանում կողմնորոշվել, թե երկու թեկնածուներից ում, ի վերջո, նախընտրություն տալ։ Խոսքը Ռոբերտ Քոչարյանի և Հովիկ Աբրահամյանի մասին է։ Երկուսն էլ հանրությանը քաջածանոթ դեմքեր են՝ իրենց գործելաոճով ու քաղաքական «պաշարով», ովքեր ոչ մի կերպ չեն համադրվում դաշինքի շուրջ ձևավորված «փրկչի» կերպարի հետ։ Ավելին, չնայած ՀՀԿ-ի հանդեպ հանրային տրամադրություններին, այս երկու թեկնածուներն էլ Կարեն Կարապետյանի հետ մրցակցությանը չեն դիմանում։ Հիշեցնենք, որ օրերս իրականացված սոցհարցումներով` ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը 82 տոկոս վարկանիշ ունի։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3095

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ