Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Պուտինի և Էրդողանի մոսկովյան բանակցություններում Արցախի թեման չի արծարծվել

Պուտինի և Էրդողանի մոսկովյան բանակցություններում Արցախի թեման չի արծարծվել
28.03.2017 | 11:24

(սկիզբը` այստեղ)

Ահա այստեղ էլ հենց Նեթանյահուն շնորհավորանքն օգտագործել է որպես առիթ Իրանի մասին խոսակցություն բացելու համար։ Իսրայելի առաջնորդը հիշեցրել է, որ Պուրիմի տոնը «խորհրդանշում է պարսիկների ձախողված փորձը՝ ոչնչացնելու հրեա ժողովրդին 2500 տարի առաջ»։ «Այսօր էլ հրեական պետությունը ոչնչացնելու փորձեր կան հին Պարսկաստանի շարունակողի` Իրանի կողմից»,- հայտարարել է Նեթանյահուն։ Այնուհետև նա շարունակել է, որ Ռուսաստանը մեծ դեր է խաղում իսլամական սուննիական ահաբեկչության դեմ պայքարում, բայց վերջինը չպետք է փոխարինվի Իրանի գլխավորած շիական ահաբեկչությամբ։ «Վերջին ժամանակներս լուրջ առաջընթաց է նկատվում «Իսլամական պետության» (ԻՊ) և «Ալ Քաիդայի» գլխավորությամբ ծայր առած արմատական իսլամական սուննիական ահաբեկչության դեմ մղվող պայքարում, և Ռուսաստանը մեծ ավանդ ունի այդ գործում։ Մենք չէինք ցանկանա, որ արմատական իսլամական սուննիական ահաբեկչությանը փոխարինելու գար արմատական իսլամական շիական ահաբեկչությունը` Իրանի գլխավորությամբ»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը։ Իսրայելի վարչապետն ավելացրել է, որ հրեա ժողովուրդն ունի իր բանակը և կարող է պաշտպանել իրեն, սակայն շիական ահաբեկչությունը սպառնալիք է ոչ միայն Իսրայելի, այլև ամբողջ աշխարհի համար։ «Թեև Իսրայելը չի առարկում, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ պետք է համաձայնագիր կնքվի, բայց մենք վճռականորեն դեմ ենք այն հնարավորությանը, որ Իրանն ու նրա մերձավորները նման համաձայնագրի շրջանակներում պահպանեն ռազմական ներկայությունը Սիրիայում»,- նրա խոսքերն է մեջբերում արդեն ռուսական ՏԱՍՍ գործակալությունը:


Ակնհայտ է, որ 2500 տարվա վաղեմության իրադարձությունների վկայակոչումը վանող էր Ռուսաստանի նախագահի համար: Համենայն դեպս, ինչպես գրում են իսրայելական աղբյուրները, Պուրիմից ժամանակակից Իրանին անցման անհարմարությունը նշել է նույնիսկ Վլադիմիր Պուտինը, ասելով, որ իրադարձությունները, ի պատիվ որոնց նշվում է Պուրիմը, տեղի են ունեցել մ.թ.ա. 5-րդ դարում: «Մենք արդեն այլ աշխարհում ենք ապրում, եկեք հիմա այս մասին խոսենք»,- ասել է Ռուսաստանի նախագահը: Մնացածը՝ ինչպես Պուտին-Նեթանյահու բանակցություններից, այնպես էլ Պուտին-Էրդողան բանակցություններից, փաստորեն, առհասարակ չի լուսաբանվել: Թեև ռուս-թուրքական բանակցությունների մասին որքան ուզեք բաց տեղեկատվություն կա՝ և՛ ստորագրված համաձայնագրերի, և՛ փոխադարձ խոստումների վերաբերյալ և այլն, և այլն: Թերևս, Պուտին-Էրդողան բանակցությունների մասին մի շարք հաղորդագրություններ ևս, ընդհանուր առմամբ չափազանց հետաքրքիր են: Այսպես, Մոսկվայից նշվում էր, որ «բանակցությունները, նախ՝ նեղ, առերես, իսկ հետո նաև ընդլայնված կազմով՝ երկու երկրների կառավարությունների մասնակցությամբ, շարունակվեցին ամբողջ օրը: Մամուլին, հասկանալի է, թույլ չտվեցին ներկա լինել դրանց: Սակայն, բացի հիշատակված հարցերից, ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, քննարկվել է նաև միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ռուս-թուրքական փոխգործակցության հարցը (տեղեկություն կա, որ Թուրքիան պատրաստ է մասնակցելու ահաբեկիչներից հյուսիսսիրիական Ռաքքա և Մանբիջ քաղաքների ազատագրմանը): Ի՞նչ է նշանակում դա: Այն, որ թուրքերը շարունակել են պնդել, որ Սիրիայի բանակն ու քրդական YPG-ի ջոկատները, որոնք հիմա վերահսկում են Մանբիջը, «ահաբեկիչներ են»: Ինձ համար դժվար է հավատալ, թե Պուտինն այս հարցերում համաձայնել է Էրդողանի հետ, բայց որ Էրդողանը փորձել է դա «անցկացնել»՝ միանշանակ հավատում եմ: Հավատում եմ, քանի որ Թուրքիայի նախագահը Մոսկվայում բառացիորեն պահանջել է նաև հետևյալը. «Համապատասխան կառույցներն իրենց առաջարկությունները կներկայացնեն այդ կապակցությամբ: Մյուս ահաբեկչական կազմակերպությունների առնչությամբ մենք պետք է ունենանք նույն դիրքորոշումը, ինչ «Իսլամական պետության»: Այս տեսակետից անհրաժեշտ է փակել «Քրդական աշխատավորական կուսակցություն» (PKK) ահաբեկչական կազմակերպության սիրիական թևի՝ PYD-ի մոսկովյան գրասենյակն ու վերջ դնել դրա գործունեությանը»:


Հիշեցնեմ, որ PYD-ն սիրիացի քրդերի գլխավոր քաղաքական ուժն է, որի փաստական ռազմական թևն էլ հանդիսանում է YPG-ի փեշմերգան, որը հիմա Մանբիջը հանձնել է սիրիական բանակի վերահսկողությանը: Եվ միայն Թուրքիան է համառորեն շարունակում PYD կուսակցությունը համարել «PKK ահաբեկչական կազմակերպության սիրիական թև», այսինքն՝ Աբդուլլա Օջալանի այն նույն Քրդական աշխատավորական կուսակցության, որը տասնամյակներ շարունակ պարտիզանական պատերազմ է մղում Թուրքիայի դեմ: Սիրիայի քրդերը, իրոք, «գլխացավանք» են Անկարայի համար և նրա գլխավոր թիրախը, բայց այստեղ ի՞նչ կապ ունեն Արցախի վերաբերյալ երևանյան «ադրբեջանամետների» հեծեծանքները: Ահա, օրինակ, ինչ են նշում ռուսական ռազմական փորձագետները. ռուսական զինվորականների միջնորդությամբ Մանբիջից արևմուտք YPG-ի դիրքերն զբաղեցրած սիրիական զորքերին թուրքական բանակի հրետանային հարվածները հասցվում են անգամ ոչ թե «իներցիայով», այլ հենց այսօրվա դրությամբ թուրքական «Եփրատի վահանի» հարվածի գլխավոր ուղղության նշանակման նպատակով: Թուրքերը կտրված են Ռաքքայից, և դա, ամենայն հավանականությամբ, արդեն վերջնականորեն: «Խալիֆայության» մայրաքաղաքի համար ճակատամարտին նրանց մասնակցությունը կարող է տեղի ունենալ, սակայն խստիվ օդային եղանակով: Ռաքքայի ուղղությամբ ցամաքային գործողության համար թուրքերն ուղղակի ծավալվելու տեղ չունեն: Այլ են Մանբիջում, Քոբանիում և Էլ-Ղամշլիում YPG-ի հիմնական բազաներից կտրված Աֆրինի քրդական ջոկատները: Մոտ ժամանակներս թուրքական բանակն ու նրա դաշնակից սիրիական ազատ բանակի «չափավոր» զինյալները նրանց վրա կգրոհեն ամբողջ ուժով: Թուրքական զրահատեխնիկայի և հեռահար հաուբիցների նետումը Քիլիս և Ղազիանթեփ, այստեղ և Էլ-Բաբից հյուսիս արդեն լիովին վերահսկվող շրջանում Թուրքիայի ԶՈՒ մեքենայացված բրիգադների և հատուկ նշանակության ուժերի խտացումը ուղղված են Աֆրինի և հենց միայն նրա դեմ: Թուրքիան հետևողականորեն «գաղութացնում» է այն տարածքը, որ ինքը «սեփականում» է իբրև Հալեպից հյուսիս ընկած «անվտանգության գոտի»: Աֆրինի հատվածում քրդերը թուրքական կողմի համար միանգամայն «ավելորդ տարր» են: Թուրքական բանակն ու սիրիական ազատ բանակը նրանց կքշեն հարավ՝ Թուրքիայի սահմանից հեռու: Հնարավոր է Հալեպի հյուսիսային մասում գտնվող Շեյխ-Մաքսուդ քրդաբնակ շրջան:


Շատ հավաստի գծագրվում է թուրքերի և, համարձակվեմ ենթադրել, ամերիկացիների ապագա գործողությունների պատկերը, թեև ԱՄՆ-ը շարունակում է սիրախաղը PYD-ի և YPG-ի քրդերի հետ: Պարզապես ԱՄՆ-ը, Իսրայելն ու Թուրքիան հիմնավորապես հաշվի չեն առնում, որ սիրիական բանակի հետ իրոք Մանբիջ են մտել թե՛ իրանցիները, թե՛ շիա աշխարհազորայինները: Ինչպես հաշվի չեն առնում այն, որ Մոսուլի ազատագրումը ավարտին են հասցնում նաև շիա կամավորականները, ոչ թե իրաքյան բանակը, ուղղակի «Հաշիդ աշ-Շաաբի» աշխարհազորին իրաքյան բանակի կազմավորումների կարգավիճակ է տրված: Վաշինգտոնը, Թել Ավիվն ու Անկարան հաշվի չեն առնում նաև, որ Իրանն ու շիաները բացարձակապես չեն ենթարկվում Ռուսաստանին, դրանք Սիրիայում ռուսական ՌՏՈՒ-ի ինքնուրույն դաշնակիցներ են, և միայն: Եվ նրանք ունեն իրենց առաջնորդները, իրենց խոստովանահայրերը, իրենց զինվորական հրամանատարները: Ահաբեկչության հովանավորները հաշվի չեն առնում նաև այն, որ Ռուսաստանը մտադիր չէ Մոսկվա-Թեհրան-Անկարա եռյակ դաշինքը «փոխանակել» Բաքվի մասնակցությամբ «ինչ-որ բանի» հետ: Համենայն դեպս, աշխարհը մարտ ամսին սպասում է ոչ միայն Աստանայում Սիրիային նվիրված հերթական (երրորդ) հանդիպման արդյունքներին, որտեղ թուրքերին նորից ստիպեցին Ռուսաստանի և Իրանի հպատակությանը ենթարկել «սիրիական ընդդիմության» այն մասը, որի համար Անկարան որոշակի պարտավորություններ է ստանձնել: Աշխարհը սպասում է նաև Մոսկվայում Ռուսաստանի ու Իրանի նախագահների՝ մարտին նախատեսված բանակցություններին: Իսկ առայժմ՝ հերթական գուշակությունը. կապվա՞ծ է, արդյոք, Թուրքիայում մարդատար ուղղաթիռի վթարը (զոհվածների մեջ նաև ռուսներ են եղել) և Ղրիմից լաստանավային փոխադրումից Անկարայի հրաժարումը այն կոնկրետ պատասխանների հետ, որ Պուտինը Էրդողանին տվեց Մոսկվայում: Այդ թվում նաև Արցախի և Անկարա-Բաքու-Մոսկվա «եռյակ դաշինքի» վերաբերյալ «միջանկյալ հարցերի» առնչությամբ։ Կամ էլ, ասենք. 1) գրեթե մեկուկես տարի ձգտելով հասնել այն բանին, որ Ռուսաստանը վերացնի փոխադարձ մատակարարումների վրա դրված հակաթուրքական պատժամիջոցները, հիմա Թուրքիան ինքն է առաջադրում Ռուսաստանից հացահատիկի մատակարարումների կրկնակի հարկման հարցը, 2) Սիրիայի վրա Իսրայելի ռազմական ավիացիայի հերթական հարձակման ժամանակ սիրիական կողմից իսրայելցիներին հանկարծ դիմավորեց խիտ հրթիռակոծությունը, և Իսրայելի գովական ինքնաթիռներից առնվազն մեկը խփվեց, թեև Թել Ավիվը պաշտոնապես ժխտեց իսրայելական ինքնաթիռի խոցման մասին Սիրիայի և Իրանի տեղեկատվությունը։


Համենայն դեպս, զուտ «ժամանակային պատահական զուգադիպությամբ» այդ իրադարձություններն այնքան էլ նման չեն, թեև մենք չունենք նաև Մոսկվայում Պուտին-Նեթանյահու և Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքների հետ դրանց փոխկապակցվածության ապացույցներ։ Իսկ հիմա բոլոր անաչառ դիտորդները պարտավոր են այդ բանակցությունների արդյունքներին ավելացնել նաև մտքերի այն փոխանակությունը, որ Մոսկվայում մարտի 14-15-ին տեղի ունեցավ ինչպես նախագահներ Պուտինի ու Սարգսյանի, այնպես էլ Ռուսաստանի ու Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների միջև։ Հիշեցնեմ, որ երկու նախագահներն էլ անհրաժեշտ համարեցին համատեղ ասուլիսի ժամանակ անպայման հիշատակել Սիրիայի հարցում մեր երկկողմ համագործակցության մասին, մասնավորապես, Հալեպում և Հյուսիսային Սիրիայի այլ մասերում մարդասիրական գործողությունների առումով։ Դե, իսկ հետո... Հետո այն, որ YPG-ի քրդերը մի քանի օր առաջ սկսել են Ռաքքա քաղաքի շրջապատման գործողությունը։ Չեն սպասում ո՛չ ամերիկացիներին, ո՛չ էլ «ամերիկյան կոալիցիայից» որևէ մեկին. իսկ ինչների՞ն է պետք։ Կողքներին իրանցիներն ու շիա կամավորականներն են, իսկ դա ավելի հուսալի օգնություն է, քան ամերիկացիները, իսկ օդից պատրաստ են ահաբեկիչներին հարվածները վերսկսելու Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերը։


Ինչ վերաբերում է կոնկրետ մեր Արցախին, ապա կարող եմ մեկ անգամ ևս կրկնել. առայժմ կոնկրետ Արցախի մասին Սարգսյան-Պուտին բանակցություններից շատ բան չես ասի։ Ռուսաստանի ու Հայաստանի նախագահները միայն հասկանալ են տվել, որ իրենք շատ մանրամասնորեն անդրադարձել են արցախյան խնդրին և կարգավորման հարցին։ Մարտի 10-ից հետո քանիցս առիթ է եղել լսելու և կարդալու, թե, իբր, Արցախի վերաբերյալ և Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան «եռյակ դաշինքի» վերաբերյալ բանակցությունները Պուտինը վարել է «կուլիսներում», խիստ գաղտնի։ Նման բանը բացառելը, նշանակում է հիմարություն դրսևորել։ Բայց ահա բացառել, որ Պուտին-Սարգսյան բանակցություններում էլ է եղել խիստ գաղտնի մաս, նույնպես գերապուշություն կլինի։ Առաջ անցնելով, նախազգուշացնեմ թուրքական և ադրբեջանական աղբյուրներին հավատ ընծայողներին. ոչ ոք ի վիճակի չէ անգամ մոտավորապես պատկերացնելու, թե որքան խիստ գաղտնի ու գերգաղտնի հարցեր շուտով կքննարկեն նույն Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Պուտինն ու Իրանի նախագահ Ռոհանին։ Թեկուզև այն պատճառով, որ 2017 թվականը Իրանում նախագահական հերթական ընտրությունների տարի է, իսկ 2018 թվականը շատ վճռորոշ տարի կլինի և՛ Պուտինի, և՛ Սարգսյանի համար։ Եվ հետո. այդ ինչո՞ւ պիտի Հայաստանը, Ռուսաստանն ու Իրանը իրենց գաղտնիքները բացեն ոչ բարեկամներին, գուցե և՝ հնարավոր թշնամիներին:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 1364

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ