«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Իսկանդերից»` մինչև «Լավրովի պլան»

«Իսկանդերից»` մինչև «Լավրովի պլան»
28.03.2017 | 14:32

Երեկ, երբ իմացա, որ Հայաստանում են ԵԱՀԿ ՄԽ համնախագահները, հիշեցի Սերժ Սարգսյանի շաբաթ օրվա այցն Արցախ, նրա հայտնի արտահայտությունն «Իսկանդերի» հնարավոր օգտագործման մասին: Մտածում եմ` Երևանը կամ ամրապնդում է վերջին շրջանի իր սկզբունքային դիրքորշումը` փորձելով դա ամրագրել կարգավորման գործընթացում, կամ էլ` դարձյալ շրջանառվում է կարգավորման ինչ-որ տարբերակ, որ մերոնց սրտով չէ:

Համնախագահներից, որպես կանոն, մամուլի հետ շփվում են ամերիկացի դիվանագետները: Երեկ բացառություն չեղավ: Ռիչարդ Հոգլանդն ասել է, որ հիմա բանակցային սեղանին կա ծրագիր, որը, իհարկե, հրաժարվել է համարել «Լավրովի պլան», սակայն չի էլ թաքցրել, որ քննարկվող տարբերակը նախորդներից էապես չի տարբերվում: «Կա ծրագիր, որ քննարկվում է, այն 3 մասից է բաղկացած: Տեղին չէ, որ ես դրա մասին մանրամասներ ներկայացնեմ։ Երկու կողմերը, որոնք բանակցում են դրա շուրջ, պետք է առանձին հարցերի շուրջ դեռևս աշխատեն: Եվ դիվանագիտության մեջ, ինչպես թղթախաղ խաղալիս, չես կարող բոլոր խաղաքարտերը սեղանին դնել: Հնարավոր է ծրագրի ինչ-որ մի մաս փոփոխություն կրի, այդ իսկ պատճառով մենք մանրամասների մասին չենք խոսում»,- ասել է դիվանագետը: Ըստ ամենայնի, խոսքը մադրիդյան սկզբունքների հերթական մոդիֆիկացիայի մասին է:


Եթե լրիվ անկեղծ լինենք, ապա ես քիչ եմ հավատում, որ, կողմերի այսօրվա հակադրության ֆոնին, հնարավոր է անգամ բանակցային գործընթացի վերսկսումը, էլ չասած` բանակցությունների բովանդակության մասին: Մյուս կողմից` թյուր է մեր փորձագիտական որոշ շրջանակներում տարածված կարծիքը, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում առկա է անտագոնիզմ` Արևմուտք-Ռուսաստան հակադրությամբ պայմանավորված: ԵԱՀԿ Մինսկի խումբն այն բացառիկ միջազգային հարթակն է, որտեղ ռուսական և արևմտյան շահերը ոչ թե հակադրվում, այլ մեկտեղվում են: Սա մեծացնում է հավանականությունը, որ հակամարտության կողմերի հանդեպ կարող են լինել քաղաքակիրթ հարկադրանքի դրսևորումներ:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 1320

Մեկնաբանություններ