Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սեյրան Օհանյան. Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու

Սեյրան Օհանյան. Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու
29.03.2017 | 10:33

Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու, հատկապես եթե փայմտոցին է տիրում՝ Ազատության հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարել է ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, ապրիլի 2-ի ընտրությունները 90-ականներին անկախության հանրաքվեի նման կարևոր ընտրություններ են, որովհետև պիտի ժողովրդին հանեն այս վիճակից և տանեն առաջընթաց: «Այսօր պետք է ասենք հերիք է անարդարությանը, հերիք է ապօրինություններին»,- նշել է Օհանյանը: Նա նշել է, թե մեր պես պետությունները, որոնք չունեն բնական լուրջ ռեսուրսներ, ելք դեպի ծով, այսպիսի իրավիճակից կարող են դուրս գալ միայն արդարության շնորհիվ:

«Մեր գործունեության հիմքում մարդն է լինելու ամենակարևորը: Մենք ջախջախիչ հարված ենք հասցնելու այն մթնոլորտին, որտեղ հուսահատություն և հուսալքություն է տիրում»,- նշել է նա և հավելել. «Մենք պատրաստ ենք ձեզ հետ միասին ինքնամաքրվելու, ինքնակատարելագործվելու և 365 օր ապահովել այն առաջընթացը, որ ձեզանից յուրաքանչյուրը զգա»:
Օհանյանը նաև հիշեց Վրաստանը, թե ինչպես հեղեղվեց ներդրումներով: «Այն երկրում, որտեղ չկա վստահություն, երբեք ներդրումներ չեն լինելու, հատկապես եթե փայմտոցին է տիրում»,- ասել է նա:

Դիտվել է՝ 883

Մեկնաբանություններ