Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Աշոտյան. Թող «չբզբզան», թե չէ «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի ներսում էլ «բզբզալու» բան կա

Արմեն Աշոտյան. Թող «չբզբզան», թե չէ «Ելք»-ի և «Ծառուկյան» դաշինքի ներսում էլ «բզբզալու» բան կա
29.03.2017 | 10:34

Ես ընտելացել եմ, որ իմ ցանկությունների մասին մամուլից եմ տեղեկանում՝ «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով մամուլի հրապարակումների մասին հարցին, թե ուզում է ԱԺ նախագահ դառնալ: «ՈՒզում եմ մնալ քաղաքական դաշտում: Կարծում եմ՝ ես բազմապրոֆիլ և մրցունակ գործիչ եմ»,- հավելեց Աշոտյանը: Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ական որոշ գործիչներ, այդ թվում` Էդուարդ Շարմազանովն ու ինքը՝ Արմեն Աշոտյանը, վարկաբեկված են, այդ պատճառով նախընտրական քարոզչության ընթացքում հրապարակային միջոցառումների չեն մասնակցում և նրանց փոխարինել են նոր դեմքեր՝ վարչապետի գլխավորությամբ, Աշոտյանը պատասխանեց, որ այն, ինչ կարելի է տեսնել հանրահավաքներին, ընդամենը սառցաբեկորի գագաթն է:


Նա հիշեցրեց, որ նախընտրական գործընթացի կազմակերպման պատասխանատուներից է, այս շրջանում հյուրընկալվել է բազմաթիվ հաղորդումների, Շարմազանովն էլ իր հերթին է ասուլիսներ տալիս:
«Ես հասկանում եմ որոշ քաղաքական շրջանակների «բզբզոցները», բայց դա միայն ժպիտ է առաջացնում, եթե «բզբզելու» լինենք, «Ելք»ի և «Ծառուկյան» դաշինքի ներսում նույնքան բզբզելու բան կա: Իսկ ես, վարկաբեկված լինելով, մեր քարոզչության պատասխանատուն եմ»,- հայտարարեց Աշոտյանը:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ