Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Խաչատուր Քոքոբելյան. Ժողովրդին չպետք է վախեցնել ոչ պատերազմով, ոչ գերտերություններով

Խաչատուր Քոքոբելյան. Ժողովրդին չպետք է վախեցնել ոչ պատերազմով, ոչ գերտերություններով
29.03.2017 | 10:38

Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց՝ մարտի 28-ին, Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:


Նրա խոսքով, «Ազատ դեմոկրատները» միակ ուժն է, որ պարզ ու շիտակ ասում է, որ զարգացման այն ուղղությունը, որ մինչև այսօր ունեցել ենք որպես պետություն, Հայաստանը հանգեցրել է այս վիճակին, այն ուղղությունը, որի մասին իրենք խոսում են, եվրոպական ուղղությունը, բերելու է այն արդյունքին, որ Հայաստանում ապրելը ցանկալի լինի: «Մենք առանցքային տարբերություն ունենք թե տնտեսական ծրագրում, թե Արցախի հարցում։ Չեմ կարող չնշել, որ, այո, այսօր շատ է խոսվում Արցախում փոխզիջումների մասին, բայց չեն խոսում, թե ինչ փոխզիջումների մասին է խոսքը։ Մենք հստակ ասում ենք՝ Արցախում փոխզիջումը պետք է լինի միայն Արցախի միջազգային անկախության դիմաց։ Մենք ասում ենք, որ մինչև այս պահը թե միջազգային հանրությունը, թե Հայաստանի ռազմավարական գործընկերները բառացիորեն թերացել են Արցախի անկախության միջազգային ճանաչման գործում։ Այսօր մթնոլորտը փոխվել է նաև այդ հարթակներում։ Ժողովրդին չպետք է վախեցնել ոչ պատերազմով, ոչ գերտերություններով։ Քառօրյա պատերազմն ապացուցեց, որ մեր 18-20 տարեկան հերոսական, տղամարդկային բնավորությամբ զինվորների կամքի արտահայտության, հերոսության շնորհիվ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ լսելի դարձավ Արցախի արդար ձայնը»։


Քոքոբելյանը նշեց նաև, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային գործընթաց։
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով՝ շատերն են ասում, թե մինչև Արցախի խնդիրը չլուծվի, Հայաստանը չի զարգանա, սակայն ինքը չի կիսում այդ կարծիքը. «Իհարկե, Արցախի խնդրի լուծմամբ Հայաստանի զարգացումը կարագանա, բայց ո՞վ է բռնել մեր ձեռքը, որ Հայաստանում վերացնենք ստվերը, որ արդարադատություն հաստատենք»,- ասաց Խաչատուր Քոքոբոլյանը:

Դիտվել է՝ 1044

Մեկնաբանություններ