Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Ընտրության չհասկացված նշանակությունը

Ընտրության չհասկացված նշանակությունը
29.03.2017 | 19:17

Մենք սովոր ենք բոլոր հարցերի լուծումը պահանջել Բաղրամյան 26-ից ու նախագահականից բացի` այլ ընտրություն չենք կարևորել` համարելով, որ, ասենք, պատգամավորը կամ համայնքապետը, լավագույն դեպքում, իշխանության կցորդ են ու մանր-մունր հարցեր լուծող:

Երկրում կառվարման համակարգ է փոխվել, ու այնպես է ստացվել, որ «մանր-մունր հարցեր լուծողները» դառնում են իշխանություն ամբողջացնող և ձևավորող մարդիկ: Ասել կուզի՝ խորհրդարանի մեկ ընտրությամբ որոշում ենք երկրի զարգացման տեսլականը առնվազն հինգ տարվա կտրվածքով:


Հասարակությունը սա չի գիտակցել` «շնից մազ պոկելու» հին ավանդույթով սպասելով իր բաժին ընտրակաշառքին:
Քաղաքական ուժերն էլ չեն հասկացել նոր համակարգի էությունը: Եթե հասկացած լինեին, ռեյտինգային կոչվող ընտրակարգով չէին հարամի նոր համակարգը: Սա առավելապես իշխանություններին է վերաբերում, բայց նաև` նրանց հետ սիլի-բիլի արած և Ընտրական օրենսգիրքը կոնսենսուսային դարձրած, բարձր ռոճիկ ստացող ընդդիմադիրներին:
Կառավարման համակարգը փոխել ենք, բայց կուսակցությունները շարունակում են մնալ անձնակենտրոն ու ավտորիտար, որտեղ թիմային ոգին, նաև ներթիմային մրցակցությունը ստորադասվում են հոտային բնազդին:
Այս ընտրություններում ժողովուրդը, ըստ էության, պետության ղեկավար է ընտրում` հանրապետության վարչապետի դեմքով, բայց իրենց վարչապետացուին բացահայտել են միայն ՀՀԿ-ն ու ԱԴԿ-ն: Այս թեմայի շուրջ մյուսները խորամանկում են, «կռուտիտ» են լինում, նույնիսկ` Ծառուկյանի թիմը, ով շռնդալից հաղթանակ ու 15 միլիարդ դոլարի ներդրում է խոստանում:


ԱԴԿ-ն, ըստ ամենայնի, խորհրդարանում չի էլ հայտնվելու, իսկ պոտենցիալ հայտնվողներն իրական են համարում պայքարը մանդատների համար` իշխանության ձևավորման հարցը թողնելով գործող «պոլիտբյուրոյին»: Ստացվում է` պետության նոր ղեկավարի անունն իմանալու ենք ոչ թե ընտրաթերթիկները հաշվուց հետո, այլ «պոլիտբյուրոյի» խոսնակ Շարմազանովի «պատմական» ասուլիսներից մեկում:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ