«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԼՂ ՊՆ. Զորավարժությունը ցույց տվեց, որ ՊԲ-ն ի վիճակի է պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր

ԼՂ ՊՆ. Զորավարժությունը ցույց տվեց, որ ՊԲ-ն ի վիճակի է պատվով կատարել ցանկացած մարտական խնդիր
29.03.2017 | 19:21

Մարտի 22-25-ին, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության 2017-ի պատրաստության պլանի համաձայն, բանակային զորատեսակների և ստորաբաժանումների ներգրավմամբ անցկացվել է գնդային մարտավարական զորավարժություն: Զորավարժությունը հնարավորություն է տվել կատարելագործել ներգրավված անձնակազմի տեսական և գործնական գիտելիքները, բարձրացնել դաշտային վարժվածության մակարդակն ու անընդհատ փոփոխվող իրադրությունում որոշումներ ընդունելու ունակությունները, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Զորավարժությունն անցել է ըստ նախատեսված պլանի և ևս մեկ անգամ ցույց տվել, որ ինչպես պայմանական, այնպես էլ իրական մարտադաշտում Պաշտպանության բանակն ի վիճակի է պատվով կատարել իր առջև դրված ցանկացած մարտական խնդիր և ապահովել Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում:


Զորավարժության եզրափակիչ փուլին ներկա են գտնվել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը։

Դիտվել է՝ 1192

Մեկնաբանություններ