Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Շարմազանով. Մի քանի քաղաքական գործիչներ նյարդայնացել են, բայց կյանքն ապրիլի 3-ից հետո էլ է շարունակվում

Շարմազանով. Մի քանի քաղաքական գործիչներ նյարդայնացել են, բայց կյանքն ապրիլի 3-ից հետո էլ է շարունակվում
29.03.2017 | 19:26

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՕՐՕ-ի ու «Ելք»-ի ԿԸՀ ներկայացված՝ ՀՀԿ-ի գրանցումը կասեցնելու հայցին: «Դրանք ավելի շատ նախընտրական հնարքներ են և նախընտրական տրամադրություններից են գալիս: Չեմ կարծում, որ այստեղ որևէ իրավական հիմք կա, և այստեղ միջամտելու բան չկա: Մանավանդ մի ուժը տվեց, հետո մյուսը տվեց, որ մեկը հետ չմնա, իրենց մոտ մրցապայքար է»,- ասաց նա:


«Իսկ այն աժիոտաժը, վիրավորական ու լկտի պահվածքը, որ եղել է տարբեր քաղաքական գործիչների կողմից, այդ արտահայտությունից հետո քաղաքականը կարելի է չակերտների մեջ վերցնել»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ նկատի ունենալով դպրոցի տնօրենների հասցեին հնչեցված գնահատականները։
Էդուարդ Շարմազանովն ընդգծեց, որ իրավապահ մարմիններն օրենքով սահմանված կարգով իրենց գործառույթը պիտի կատարեն, սակայն, ամեն դեպքում, եղել են գործիչներ, ովքեր անթույլատրելի են պահել նրանց՝ կանանց նկատմամբ:
«Ո՞վ է բարոյական իրավունք տվել այդ տնօրեններին վիրավորել, կա անմեղության կանխավարկած, կարիք չկա 1-2-3 կամ 20 հազար ձայն ավելի հավաքելու համար մոր ու քրոջդ տարիքի կնոջը վիրավորես»,- ասաց նա՝ ընդգծելով, որ «մի քանի քաղաքական գործիչներ նյարդայնացել են, ինքը դա հասկանում է, բայց կյանքն ապրիլի 3-ից հետո էլ է շարունակվում»:


«Օրենք է խախտել, իրավապահ մարմինները կզբաղվեն դրանով, բայց կա նաև անմեղության կանխավարկած: Եթե այդ ձայնագրություններն իրականություն են, կա հոդված, և երկրորդ՝ պիտի պարզվի, թե այդ մարդիկ աշխատանքի ժամին են արել, թե ոչ, պիտի պարզվեն բոլոր այս հարցերը: Անընդունելի է, որ մարդիկ, ովքեր հավակնում են ունենալ ժողովրդի մանդատը խորհրդարանում, աշխարհի վիրավորանքներն են ուղղում նրանց»,- նշեց ՀՀԿ խոսնակը։

Դիտվել է՝ 1045

Մեկնաբանություններ