Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՀՀԿ-ն պատասխանում է Ծառուկյանի 15 միլիարդ ներդրման խոստումներին

ՀՀԿ-ն պատասխանում է Ծառուկյանի 15 միլիարդ ներդրման խոստումներին
29.03.2017 | 19:28

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ է տալիս՝ անկախ ընտրությունների արդյունքից, խթանել Հայաստանում ներդրումների կայացմանը։

«Եթե մերը հինգ միլիարդ է, իրանցը 15 միլիարդ, ինչ ասեմ, կպատասխանեմ Ջիվանու պես՝ «մեր բլուրը բարձր սարին վնաս չէ»»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։ ՀՀԿ խոսնակը շեշտեց՝ Աստված տա՝ Հայաստանում ներդրումները շատանան։ «Անկախ ընտրությունների արդյունքներից՝ եթե պարոն Ծառուկյանն այդքան լավ ընկերներ ունի, թող խթանի Հայաստանում ներդրումների կայացմանը»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Դիտվել է՝ 940

Մեկնաբանություններ