Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդուարդ Շարմազանով. Մեսիջները շատ հստակ են

Էդուարդ Շարմազանով. Մեսիջները շատ հստակ են
29.03.2017 | 19:29

ՀՀԿ-ն ջանք չի խնայելու, որ ամրապնդի Հայաստանի ու ԼՂՀ-ի անվտանգությունը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախում ելույթին։ ՀՀԿ խոսնակը նշեց, որ նախագահի ելույթը մեկնաբանելու կարիք չկար. «մեսիջները շատ հստակ էին»։

Անդրադառնալով ՕՐՕ դաշինքի 11-րդ համար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ «Սերժ Սարգսյանն իր ելույթով ցույց տվեց, որ ինքն անփոխարինելի է, բայց անփոխարինելի մարդիկ չկան», Էդուարդ Շարմազանովը պատասխանեց. «Ես այդ կարծիքին չեմ, պատմությունը ցույց է տալիս՝ ով է անփոխարինելի, ով՝ չէ»։ ՀՀԿ խոսնակի խոսքով, սակայն, անփոխարինելի մարդիկ լինում են՝ «Քաղաքական կապիտալը մսխելու գործում Րաֆֆի Հովհաննիսյանն անփոխարինելի է, դժվար է գտնել մի գործիչ, որը այդքան կարճ ժամանակում մսխեց քաղաքական կապիտալը»։

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ