Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԿԸՀ-ն կդիմի գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն կդիմի գլխավոր դատախազություն
29.03.2017 | 19:33

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ձայնագրություններից մեկում նշվում է, թե Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ միասին զբաղվում է ՀՀԿ նախընտրական ցուցակներով։ Նա պատմել է, որ «ընդհանուր ցուցակում մոտ 1700 մարդ կա, որոնց մեկ ամսից ավելի է զրուցում են ու վախեցնում»։

ԿԸՀ-ն երեկ արտահերթ նիստում որոշել է. «Գյումրու թիվ 37 դպրոցի տնօրենի մասով, ձայնագրության մեջ ընտրողների ազատ կամքի իրականացման խոչընդոտմանն ուղղված հանցագործության նշանների առկայության կապակցությամբ, ԿԸՀ-ն արձանագրել է, որ նշված հարցի քննարկումն ու իրավական գնահատականը գտնվում են ԿԸՀ լիազորությունների շրջանակից դուրս»։

Դիտվել է՝ 1121

Մեկնաբանություններ