Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տիգրան Մուկուչյան. ՕՐՕ ու «Ելք» դաշինքների դիմումները տարբեր հիմքեր ունեն

Տիգրան Մուկուչյան. ՕՐՕ ու «Ելք» դաշինքների դիմումները տարբեր հիմքեր ունեն
29.03.2017 | 19:44

ԿԸՀ-ին ներկայացված պահանջները, որոնք պարունակում են ՕՐՕ ու «Ելք» դաշինքների դիմումները, նույնն են, բայց դրանց հիմքերն են տարբեր՝ մարտի 28-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ արտահերթ նիստից հետո։ Նրա խոսքով, «Ելք» դաշինքը դիմումը ներկայացրել է այսօր, մի քանի ժամ առաջ։

«Մենք հասցրել ենք ուսումնասիրել ու աչքի անցկացնել դիմումը, բայց քանի որ շատ փաստաթղթեր են ներկայացվել, այդ դիմումը կքննարկվի հետագայում։ ԿԸՀ-ն կլսի դաշինքի ներկայացուցչին ու կկայացնի համապատասխան որոշում»,- ասել է Տիգրան Մուկուչյանը։
«Ելք» դաշինքից պատգամավորության թեկնածուներ Արտակ Զեյնալյանը, Նիկոլայ Բաղդասարյանը ԿԸՀ մարտի 28-ի արտահերթ նիստի ժամանակ խնդրել էին ՕՐՕ դաշինքի դիմումի քննարկման գործընթացում իրենց ներառել որպես երրորդ կողմ, բայց ԿԸՀ-ն քվեարկության միջոցով մերժել էր այդ առաջարկը։


ԿԸՀ-ն մարտի 28-ի արտահերթ նիստի ժամանակ մերժեց ՕՐՕ դաշինքի պահանջը՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցության համար ՀՀԿ գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

Դիտվել է՝ 669

Մեկնաբանություններ