Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ»-ին

ՀրազՋԷԿ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ»-ին
29.03.2017 | 19:47

«Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» (ՀրազՋԷԿ) ԲԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը վաճառվել են «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին։

«Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում է՝ թույլատրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանը սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս բաժնետոմսերը վաճառելու «Տաշիր Կապիտալ» փակ բաժնետիրական ընկերությանը»,– ասված է ՀԾԿՀ-ի պաշտոնական կայքում։

Դիտվել է՝ 605

Մեկնաբանություններ