Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել

Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել
29.03.2017 | 21:25

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Բաքու (մարտի 11-ին), Երևան (մարտի 27-ին) և Լեռնային Ղարաբաղ (մարտի 28-ին) կատարած իրենց այցելությունների արդյունքների վերաբերյալ: Նրանք նշել են, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, Լեռնային Ղարաբաղի դեֆակտո իշխանությունների հետ բանակցությունների ընթացքում իրենց խորին մտահոգությունն են հայտնել շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ և կողմերին կոչ են արել զսպվածություն ցուցաբերել իրենց հռետորաբանությունում և գործողություններում:


«Իրենց բանակցություններում համանախագահները շեշտել են դեսպան Կասպրշիկի առաքելությանը և դրա ընդարձակմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու կարևորությունը: Համանախագահները նաև ընդգծել են իրենց համոզմունքը, որ հրադադարի պահպանումը կարևորագույն նշանակություն ունի փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ կտա շարունակել հետագա բանակցությունները»,- ասված է ԵԱՀԿ կայքում հրապարակված հայտարարությունում:


«Նախագահները ներկայացրել են իրենց դիրքորոշումները համանախագահների առաջարկների շուրջ, որոնք ուղղված էին հրադադարի ամրապնդմանը և ռազմական գործողությունների հետագա սրացումը կանխելուն, հատկապես նկատի ունենալով Նովրուզի և Սուրբ Զատկի տոնակատարությունները»,- փաստում են միջնորդները: «Նախագահները հայտնել են իրենց հանձնառությունը բանակցային գործընթացը շարունակելու հարցում՝ վերջնական քաղաքական լուծման հանգելու նպատակով»,- արձանագրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Դիտվել է՝ 549

Մեկնաբանություններ