Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն Բրյուսելում

ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարները կհանդիպեն Բրյուսելում
29.03.2017 | 21:27

Բրյուսելում մարտի 31-ին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպումը, իսկ մարտի 30-ին՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, որն անցկացվելու է դեսպանների մակարդակով՝ հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:
ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանն առաջին անգամ մասնակցելու է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին հեռախոսով ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Թիլերսոնը դաշնակիցների հետ խորհրդակցելու է դաշինքի ընդհանուր հանձնառությունների շուրջ՝ բարելավելու անվտանգության իրավիճակը ՈՒկրաինայի արևելքում և Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրելու անհրաժեշտությունը, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի հարևանների նկատմամբ ագրեսիան, ՈՒկրաինայի հետ կապված լիարժեքորեն կատարի Մինսկի համաձայնությունները:
Բրյուսելում Թիլերսոնը անդրադառնալու է նաև դաշինքի անդամ երկրների ֆինանսական հատկացումներն ավելացնելու հարցին: Սա կլինի Թիլերսոնի առաջին հանդիպումը դաշինքի 27 գործընկերների հետ:


ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումը նախապես պլանավորված էր անցկացնել ապրիլի 5-6-ին, սակայն այդ օրերին Թիլերսոնը չէր կարող մասնակցել հանդիպմանը: Սա որոշ մտահոգություններ էր առաջացրել ՆԱՏՕ-ի եվրոպական գործընկերների շրջանում՝ դաշինքի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հանձնառությունների հետ կապված: Սակայն հանդիպման ժամկետը փոխվեց՝ հնարավորություն տալով, որ ԱՄՆ-ի պետքարտուղարը մասնակցի դրան:

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ