Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Նոր ընտրակարգը դժվարացնում է սոցիոլոգների գործը

Նոր ընտրակարգը դժվարացնում է սոցիոլոգների գործը
31.03.2017 | 09:17

Նախընտրական այս շրջանում մի շարք սոցիոլոգիական կազմակերպություններ ուսումնասիրություններ են հրապարակում՝ իրարամերժ արդյունքներով։ «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԸ, խոսելով դրանց արժանահավատության մասին, նշում է, որ հարցումներն ունեն մի քանի ֆունկցիոնալ նպատակ։ Կան հետախուզական հարցումներ, երբ ցանկանում են իրավիճակի վերաբերյալ սկզբնական տվյալներ ունենալ։ Կան միջանկյալ հարցումներ, որոնք ցույց են տալիս, թե զարգացումներն ինչպես են ընթանում, և վերջնական, երբ փորձում են կանխատեսել, թե տվյալ երևույթն ինչ հանգրվանի կհասնի։ Բացի այդ, հարցման արժանահավատությունը պայմանավորված է ընտրանքի չափով։ Որքան փոքր է այդ չափը, այնքան մեծ է սխալի հավանականությունը։ Կարևոր են նաև հարցման անցկացման ձևը, տվյալների մշակումը։ Ըստ սոցիոլոգի՝ եթե այս բոլոր բաղադրիչները ճշտորեն իրականացվում են, որպես կանոն, կանխատեսումները լինում են բավականին արժանահավատ։

Պարոն Ադիբեկյանը բերում է ԱՄՆ-ի նախագահի վերջին ընտրությունների օրինակը։ Բոլոր հարցումները վկայում էին, որ հաղթանակ է տանելու Քլինթոնը։ Եվ իրոք նա ձայներ շատ հավաքեց, սակայն, ըստ նրա, հաղթելու համար պետք է հաշվեին ոչ թե ձայները, այլ ընտրիչների քանակն ու նրանց դիրքորոշումը։ Սա նշանակում է, որ հարցումները կեղծ էին, անգրագետ կամ կիսագրագետ։ Պարոն Ադիբեկյանը նշում է, որ ամերիկյան Գելափը 100 տարվա ընթացքում մի քանի անգամ է ճիշտ կռահել ԱՄՆ-ի նախագահի և Կոնգրեսի ընտրությունների արդյունքները։ Հիմնականում սխալվել է։ Ամերիկյան համայնքը բավականին բարդ է, բազմամիլիոն է, և ընդհանրապես այնտեղ բազմաստիճան եղանակով են ուսումնասիրում և չեն կարողանում ճիշտ կռահել ընտրությունների արդյունքները։
Հայաստանը փոքր համայնք է։ Սակայն նոր ընտրակարգը բավականին մեծ խնդիրներ է դրել սոցիոլոգների առջև, ինչը բավականին դժվարացնում է կանխատեսումը։ Ընտրողների մի մասն ընտրելու է կուսակցություն, մյուս մասը՝ ռեյտինգային թեկնածուներ։ Սա, ըստ մեր զրուցակցի, բարդացնում է իրավիճակը։ Ըստ նրա՝ հետազոտության համար մեծ գումարներ են անհրաժեշտ, մեծ ընտրանք է պետք։ Պարոն Ադիբեկյանը նկատում է, որ շատ բարդ եղանակներ են պետք՝ հասկանալու համար, թե խորհրդարանական ընտրություններն ինչպես կավարտվեն։ Պետք է հաշվարկվեն ոչ միայն բնակչության կամքի արտահայտությունը, այլև այն գործոնները, որոնք ձևավորում են այդ կամքը։

Նա նշում է, որ ընտրողներից շատերը չգիտեն` ինչպես են կատարելու ընտրությունը՝ ընտրելու են կուսակցությունը, այնուհետև կուսակցության ռեյտինգային ցուցակից որևէ մեկի՞ն, թե՞ հակառակը՝ պետք է ձայն տան նաև նախընտրած ռեյտինգային թեկնածուի կուսակցությանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1302

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ