Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Սամվել Սանամյանն իր գործի պրոֆեսիոնալն ու նվիրյալն է»

«Սամվել Սանամյանն իր գործի պրոֆեսիոնալն ու նվիրյալն է»
31.03.2017 | 09:51

Կոտայքի մարզն ընդգրկող 10-րդ ընտրատարածքում Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել ՀՀ վարչապետի խորհրդական ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՄՅԱՆԸ։ Մարդ, ով ունի պատկառելի կենսագրություն, անցած ճանապարհ, զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ՝ մշտապես լավագույնս դրսևորելով իրեն։ ՈՒնի գեներալ-մայորի կոչում։ Նրա մասին խոր հարգանքով ու ակնածանքով են խոսում ոչ միայն հայրենի Հրազդան քաղաքում, այլև ամբողջ Կոտայքի տարածաշրջանում: Անցած մեկ ամսում Կոտայքի մարզում պատգամավորի թեկնածուի նախընտրական քարոզարշավն անցել է մարդաշատ հանդիպումներով, որոնց ընթացքում բնակիչները բարձրացրել են հարցեր և հույս հայտնել, որ պատգամավոր ընտրվելուց հետո Սամվել Սանամյանն իրենց ձայնը, խնդիրները կներկայացնի տարբեր ատյաններում։
Սամվել Սանամյանին ճանաչողները շեշտում են նրա մարդկային արժանիքները՝ օգնելու, սատար կանգնելու մշտական պատրաստակամությունը, դիմացինին հարգելու, խոսքի տերը լինելու, առաջնորդի որակները:
Ստորև ներկայացնում ենք ընկերների կարծիքը Սամվել Սանամյանի մասին։

ԱՐԱՄՈ (ՀՀ վաստակավոր արտիստ)- «Սամվել Սանամյանի հետ ծանոթացել եմ 10-15 տարի առաջ։ Մեզ ծանոթացրեց մեր սիրելի ընկերներից մեկը՝ Միքայել Պողոսյանը։ Ես կխոսեմ Սամվելի մարդկային տեսակի մասին։ Ես սիրում եմ զուսպ մարդկանց։ Սիրում եմ հավասարակշիռ մարդկանց, մարդկանց, ովքեր լսում են։ Սամվելը պատկանում է նրանց թվին։ Ընկերների հանդեպ շատ ուշադիր է և շատ թանկ է գնահատում ընկեր լինելը։ Վստահորեն կարող եմ ասել, որ ամենադժվար պահերին նա ընկերոջ կողքին կլինի։ Բնականաբար, ուրախության պահերին շատ ընկերներ լինում են կողքիդ և ուրախանում են, ցավոք, կյանքն այնպիսին է, որ երբ քեզ համար դժվար է լինում, մարդիկ անհետանում են։ Սամվելն այդ մարդկանց թվին չի պատկանում։ Նա իր գործի պրոֆեսիոնալն ու նվիրյալն է։ Ես ուրախ եմ, որ ծանոթացել եմ Սամվելի հետ, և վստահ եմ, որ ընկերություն ենք անելու դեռ շատ տարիներ։ Նա իր խոսքի տերն է։ Եթե Սամվել Սանամյանը մի բան ասում է, վստահ եմ` այդ խոսքի տակ ստորագրված է, և դրա պատասխանն ունի։ Ես հարգում եմ մարդու այդ տեսակը։ Ամենագլխավորը՝ ընկերոջս առողջություն եմ ցանկանում, նոր ձեռքբերումներ։ Տա Աստված, որ երկար տարիներ շփվենք»։
ՇՄԱՎՈՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ (ՀՀ վաստակավոր նկարիչ)- «13 տարի է՝ ճանաչում եմ Սամվել Սանամյանին։ Մեր կապը մշակութային է։ Միշտ զարմացել եմ Սամվելի ընկալումների վրա։ Նա հրաշալիորեն տեսնում, զգում է մշակույթը, լինի կերպարվեստ, երաժշտություն, թատրոն… Մենք շատ ենք զրուցում արվեստի մասին, և ինձ համար շատ հետաքրքիր է նրա ճիշտ կողմնորոշումն անցյալի ու ներկայի մեջ։ Ես հավատացած եմ՝ Սամվելը նաև մեծ հոգևոր ուժ է մեր ժամանակի մեջ»։


ԳԱՌՆԻԿ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի դեկան, մաթեմատիկայի և մաթմոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր)- «Սամվել Սանամյանին ճանաչում եմ 1999 թվականից։ Նրա հետ ինձ ծանոթացրել են շախմատի ֆեդերացիայի իմ գործընկերներ Լևոն Յոլյանը և Սմբատ Լպուտյանը։ Արցախյան պատերազմից հետո Հայաստանում խաղաղություն տիրեց, բայց ճանապարհներին քաոս էր, և շատ դժվար էր մեքենայով, առավել ևս բեռներով տեղափոխվել Հայաստանից դուրս։ Ես գիտեի, որ այդ գործը նախաձեռնել և իրականացրել է փայլուն մի երիտասարդ, որն Արցախյան պատերազմին մասնակցելուց հետո խաղաղ պայմաններում ևս իրեն նվիրել է զինվորական գործին։ Ինձ հաճելի էր ծանոթանալ այդպիսի մարդու հետ։ Հետագայում Սամվել Սանամյանի հետ դարձանք մտերիմ բարեկամներ, ես դարձա նրա՝ կրթության գծով խորհրդատուն։ Կրթություն, որը նա բարձր է գնահատում։ Պատահական չէ, որ նրա երեք զավակներն էլ ստացան բարձրակարգ կրթություն։ Ես առանձնացնում և հատկապես գնահատում եմ Սամվել Սանամյանի երեք որակները. նախ՝ Սամվել Սանամյանը լիդեր է, շատ հոգատար է իր ընտանիքի, գերդաստանի, ընկերների և ինչու չէ, հայ ազգի նկատմամբ։ Պատահական չէ, որ նա բազմաթիվ ընկերներ ունի։ Տարիների ընթացքում Սամվել Սանամյանն ընկերներ չի կորցրել։ Նա անընդհատ ավելացնում է իր ընկերների թիվը։ Նրա ընկերության սպեկտրը խիստ լայն է և բազմաբովանդակ։ Ընկերների մեջ կարող եք հանդիպել ավտոէլեկտրիկների, մեխանիկների, գյուղատնտեսությամբ զբաղվողների, գեներալների, կրթության ոլորտի մարդկանց, գիտնականների։ Սամվել Սանամյանի երկրորդ կարևոր որակը գործի նկատմամբ խիստ պատասխանատվությունն է։ Բավական է Սամվել Սանամյանին դիմել որևէ խնդրանքով, և այդ խնդրանքը դառնում է նրանը։ Նա այնքան բծախնդրորեն ու մանրակրկիտ կզբաղվի քո խնդրով, որ ինքդ էլ կսկսես ամաչել։ Եվ երրորդը՝ նա ցանկացած գործ անում է որակով։ Շուրջ 18 տարի ես Սամվել Սանամյանի հետ հորիզոնական եմ շփվել՝ որպես ընկեր, որպես ընտանիքի բարեկամ, և կախվածություն չի եղել միմյանցից։ Ելնելով դրանից և այն հանգամանքից, որ հանրապետությունում շատերը ճանաչում են ինձ ու գիտեն, որ ես երբեք թույլ չեմ տա որևէ մեկի մասին ավելորդ գովասանքներ շռայլել, խորհուրդ եմ տալիս Կոտայքի մարզի բնակչությանն առաջիկա խորհրդարանական ընտրություններում պատգամավոր ընտրել Սամվել Սանամյանին»։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ