Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Առաջին վտանգված կենդանին, որի պաշտպանությամբ սկսեցինք զբաղվել, կովկասյան ընձառյուծն է»

«Առաջին վտանգված կենդանին, որի պաշտպանությամբ սկսեցինք զբաղվել, կովկասյան ընձառյուծն է»
04.04.2017 | 10:18

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան) 15 տարեկան է: «Այս տարի բավականին լուրջ ծրագրեր ունենք, որոնք գլոբալ առումով նպատակ ունեն բարձրացնելու հասարակության իրազեկվածության մակարդակը բնապահպանական խնդիրների շուրջ, ներկայացնելու ենք արդյունքները, որ եղել են այս 15 տարում, - լրագրողների համար կազմակերպվող բնապահպանական դասընթացի ժամանակ ասաց հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար ՀԵՐՄԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԸ:- Առաջին վտանգված կենդանին, որի պահպանությամբ սկսեցինք զբաղվել, կովկասյան ընձառույծն է: Հետևաբար, բնության պահպանության հիմնադրամի 15-ամյակը զուգակցվում է կովկասյան ընձառույծի պահպանության 15-ամյա ծրագրով, որի մեկնարկն արդեն տրվել է»:


WWF-Հայաստանը, ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ, իրականացնում է նաև ազնվացեղ եղջերուի վերաբնակեցման ծրագիր: Հերմինե Հակոբյանը նշեց, որ կովկասյան ընձառույծի պարագայում վերաբնակեցման խնդիր չկար. «Բազմաբնույթ բնապահպանական միջոցառումների, այդ թվում` բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման (օրինակ՝ «Արևիկ» ազգային պարկը) միջոցով և ընձառյուծի որս հանդիսացող տեսակների թվաքանակի աճով, արդյունքում ստեղծվել են ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրում կովկասյան ընձառյուծի բնակության: Երբ 2002-ին սկսեցինք աշխատանքը, Հայաստանում ընձառյուծի վերաբերյալ տեղեկությունը և նրա պահպանությանն ուղղված միջոցառումները գրեթե բացակայում էին, մի քանի տարի հետո առաջին կենդանիները գրանցեցինք: Ներկայումս, ըստ մեր մշտադիտարկման տվյալների, հարավային Հայաստանում, հիմնականում Զանգեզուրի լեռնաշղթայում, ընձառյուծի 7-9 առանձնյակ կա»:


Բնության համաշխարհային հիմնադրամը և ՀՀ բնապահպանության նախարարությունը սկսել են նաև «Մաքուր Հայաստան» ծրագիրը:
Հավելենք, որ էկոլրագրության դասընթացը կազմակերպում են ՀՀ բնապահպանության նախարարությունը և Էկո-Մեդիա ցանցը: Աջակիցներն են Բնության համաշխարհային հիմնադրամը և ՄԱԿ-ի երևանյան գրասենյակը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2691

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ