Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Տռասի» և «էլիտար կակաչների» մասին

«Տռասի» և «էլիտար կակաչների» մասին
05.04.2017 | 10:42

Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանին զարմացնում է, երբ իրեն հարցնում են, թե ինչու են մարդիկ վաճառում իրենց ձայնը 10,000 դրամով. «Դա ոնց-որ հարցնեն ինչու է կինը դուրս գալիս տռաս ու դառնում կակաչ. որովհետև այլ բան չունեն վաճառելու»:

Ադիբեկյանը միակը չէ, որ այս օրերին մեղադրում, անվանարկում, նսեմացնում է հասարակությանը` նրա վրա բարդելով բոլոր հնարավոր ու անհնար մեղքերը: ՈՒ ինչքան էլ տարօրինակ է, հասարակությանն ամենից ու բարձր, պերճախոս որակումներով բնութագրում են հենց այն մարդիկ ու ինստիտուտները, որոնք ուղղակի կամ անուղղակի, ավելի կամ պակաս դերակատարություն ունեն այսօրվա թշվառ վիճակի, հուսալքության, խավարի համար:


Իշխանության ներկայացուցիչները կուլիսներում փնթփնթում են, թե այս ընտրություններն իրենց վրա թանկ նստեցին: Ավելի մեծ ցինիզմ չկա, երբ մարդիկ իրենց ապաշնորհ քաղաքականությամբ հասարակությանը հասցնում են նման դեգրադացված վիճակի, ապա բողոքում են հասարակության «պահանջկոտությունից», զլանալով այն փշրանքները, որ ընտրողներին բաժին են հանում հինգ տարին մեկ:


Չեմ հասկանում նաև խորհրդարան չանցած ընդդիմադիրների նվնվոցը ժողովրդի ծախվածության մասին, որովհետև իրենցից շատերը` անհատապես կամ խմբովի, այս տարիներին մի քանի անգամ «գնվել-առնվել» են իշխանությունների կողմից:
Այսքանով հանդերձ` Ադիբեկյանի պարագան առանձնահատուկ է, որովհետև արդեն երկու տասնամյակ հատկապես նա մարմնավորում է մի երևույթ, որը կոչվում է հանրային կարծիքի մանիպուլյացիա, իշխանության այս կամ այն նախագծի զոնդաժ: Այլ խոսքով` Ադիբեկյանը մարմնավորում է այն մասնագիտական հանրույթը, որն ի թիվս այլ ինստիտուտների, տարիներ շարունակ հասարակության մեջ ծնել է անվստահություն ընտրությունների, մրցակցության հանդեպ` ժողովրդին հասցնելով մի վիճակի, որ ընտրակաշառք վերցնելը համարվել է բնական վիճակ: ՈՒ եթե սովորական մահականացուների համար այդ հինգ կամ տասը հազար դրամը հուսահատության ճիչ է, մեկ կամ երկու օրվա հացի փող, ապա Ադիբեկյանն ու նրա կոլեգաներն իրենց ծառայությունների համար վարձատրվում են առատաձեռն` բարեկեցիկ կյանքի համար: Եթե ժողովուրդը «տռասի կակաչ» է, որվհետև այլ բան չունի վաճառելու, ապա ոմանք «էլիտար կակաչ» են, որ բուրժուական կայֆերի համար վաճառում են իրենց ունեցածը:


Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ