Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ակտիվ և արդյունավետ համագործակցություն

Ակտիվ և արդյունավետ համագործակցություն
07.04.2017 | 16:58

Սենտ Էտիենի ճարտարապետության ազգային դպրոցի (ՃԱԴ) 19 ուսանող և ճարտարապետության շինարարության Հայաստանի ազգային համալսարանի (ՃՇՀԱՀ) 13 ուսանող ՃՇՀԱՀ-ում ՝ «Հայաստանում խորհրդային շրջանի 60-ականների մոդեռնիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակահատվածի բնակելի շենքերի վերակառուցման և միջավայրի բարեկարգման նախագծեր» խորագրով շնորհանդեսին ներկայացրին իրենց նախագծերը: ՈՒսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում մեկշաբաթյա դասընթացների ավարտին ներկայացված նախագծերի հիման վրա ուսանողներին տրվեցին հավաստագրեր:
«ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվում միայն այս ծրագրով: Ֆրանսիայի համալսարանների հետ համագործակցությունը բազմազան է նաև քաղաքաշինության ոլորտում։ Ակտիվ համագործակցություն է իրականացնում նաև Լիոնի, Կլերմոֆերանի Ճարտարապետության ազգային բարձրագույն դպրոցների հետ: Ֆրանսիայի կառավարությունը այս տարի վերաճանաչեց ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը, ինչը վկայում է համագործակցության բարձր արդյունավետության մասին և փաստում, որ ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության դիպլոմը համարժեք է Ֆրանսիայի ճարտարապետության պետական դիպլոմին»,- ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան համալսարանական համագործակցության գծով կցորդ Ֆրեդերիկ Ռայնբոլդը:


Սենտ Էտիենի ՃԱԴ-ի հետ ՃՇՀԱՀ-ի համագործակցությունը վեց տարվա պատմություն ունի: ՈՒսանողների փոխանակման ծրագրի համաձայն` չորրորդ կուրսի ուսանողները երկրորդ կիսամյակի նախագծերը իրականացնում են համատեղ: Թեմայի ընտրությունը խմբերի ղեկավարները կատարում են միասին: Ֆրանսիական կողմից խումբը համակարգում են ճարտարապետներ Անդրե Սոլնեն և Ռաֆի Բեդրոսյանը: Իսկ հայկական կողմից` ՃՇՀԱՀ-ի քաղաքաշինության ամբիոնի ղեկավար Զարուհի Մամյանը:
«Հայաստանում մենք համագործակցում ենք հինգ համալսարանների հետ, որոնցից մեկն էլ ՃՇՀԱՀ-ն է: Մեր համագործակցությունը այս համալսարանի հետ բավական ակտիվ է, և ամենակարևորն այն է, որ ՃՇՀԱՀ-ի համագործակցությունը Ֆրանսիայի բուհերի հետ չի սահմանափակվում միայն Սենտ Էտիենի ՃԱԴ-ի հետ: Երիտասարդ ուսանողների, գիտնականների փոխանակման ծրագրերը կարևոր են ոչ միայն մասնագիտական առումով, այլև ֆրանսերենի իմացության և տարածման տեսանկյունից: ՈՒրախալի է, որ այս ծրագրին մասնակցում են ոչ միայն հայեր և ֆրանսիացիներ, այլև իտալացիներ, չինացիներ, հնդիկներ՝ խումբը բավականին միջազգային է: Սա վկայում է այն մասին, որ ֆրանսերենը հաղորդակցման միջոց է դառնում ոչ միայն Ֆրանսիացիների, այլև աշխարհի համար։ Ի դեպ, օրերս ՃՇՀԱՀ-ի ճարտարապետության չորրորդ կուրսի ուսանողը մեր ֆինանսավորմամբ գործուղվեց Կլերմոֆերան` «Ճարտարապետություն, պահպանում, նախագծում. ճարտարապետներ և ոլորտին առնչվողներ» ՀԿ մասնագիտական պրակտիկայի»,- նշեց ՀՀ-ում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության, Երևանում Ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի պատասխանատու Ռուզաննա Ղալթախչյանը:


Ժասմին ՎԻԼՅԱՆ
ՃՇՀԱՀ մամուլի քարտուղար

Դիտվել է՝ 2201

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ