Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ռուսաստանյան դատարանն ու ԴՀԾ-ն՝ հօգուտ «Ararat»-ի

Ռուսաստանյան դատարանն ու ԴՀԾ-ն՝ հօգուտ «Ararat»-ի
11.04.2017 | 00:32

2017 թ. մարտի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը վերջապես վերջնական վճիռ կայացրեց «Marlboro»-ն ընդդեմ «Ararat»-ի գործով: Դատարանը լիովին մերժեց «PhilipMorris BrandsSarl» ընկերության հայցն ընդդեմ «Грант табак» ԲԲԸ-ի (ՌԴ-ում «Ararat» սիգարետների ներմուծողի): Դա նշանակում է, որ, դատարանի կարծիքով, չկա «Marlboro» սիգարետների դիզայնի հետ «Ararat» սիգարետների դիզայնը շփոթելու աստիճանի նմանություն: Իսկ դա էլ իր հերթին նշանակում է, որ վաճառակետերը կարող են այսուհետ ևս անարգել վաճառել «Ararat» սիգարետները ՌԴ տարածքում: Սա հայ արտադրողի հերթական հաղթանակն է:
Հիշեցնենք, որ դեռ 2016 թ. «PhilipMorris BrandsSarl» ընկերությունը դիմել էր Մոսկվայի արբիտրաժային դատարան «թՐՈվՑ ՑՈոՈՍ» ԲԲԸ-ի (ներմուծող) դեմ ուղղված հայցով, պահանջելով արգելել «Ararat» ապրանքանիշի օգտագործումը Ռուսաստանի տարածքում, առգրավել և ոչնչացնել այդ սիգարետների ամբողջ քանակությունը և 5 միլիոն ռուբլի փոխհատուցում գանձել: «PhilipMorrisBrandsSarl»-ը պնդում էր, որ «Ararat» սիգարետների տուփերի դիզայնը շփոթելու աստիճանի նման է «Marlboro»-ի տուփերի դիզայնին: Մոսկվայի արբիտրաժային դատարանում լսված գործը միակը չէ: Ճիշտ այդպիսի վեճեր եղել են նաև այլ երկրներում: Հայ արտադրողն իր դիրքերը հաջողությամբ պաշտպանել է Լիբանանում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Թայվանում: Այդ երկրներում վեճերը լուծվել են հօգուտ «Ararat»-ի: Այս երկրների իրավասու մարմինները կայացրել են վճիռ, որ շփոթելու աստիճանի նմանություն չկա «Marlboro»-ի և «Ararat»-ի միջև, որը մոլորության մեջ գցեր սպառողին: Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը նույնպես մերժել է «PhilipMorrisBrandsSarl»-ի հայցն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության, որը գրանցել է «Ararat» սիգարետները որպես ապրանքանիշ:


Այս թեմայով հանդես է եկել դատավարությունում որպես երրորդ կողմ ներգրավված ՌԴ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ԴՀԾ)՝ դատարանին ներկայացնելով պաշտոնական դիրքորոշումն այն մասին, որ «Marlboro» և «Ararat» ապրանքանիշերի միջև շփոթելու աստիճանի նմանություն չկա: Հետևաբար, ՌԴ տարածքում «Ararat» սիգարետների իրացման համար խոչընդոտներ չպետք է լինեն: Այդ մասին 22.11.2016 թ. հաղորդել է նաև հակամենաշնորհային ծառայության նախագահի տեղակալ Անդրեյ Կոշևարովը:
Մոսկվայի արբիտրաժային դատարանը, գնահատելով կողմերի ներկայացրած բոլոր ապացույցներն ու փոխադարձ կապը, հանգել է այն եզրակացությանը, որ «PhilipMorrisBrandsSarl» ապրանքանիշերի և «Грант табак» ԲԲԸ-ի սիգարետների տուփերի փաթեթների պատկերային մասերի համեմատական վերլուծությունը թույլ է տալիս հաստատել «Marlboro» ապրանքանիշերի և «Ararat» սիգարետների տուփերի փաթեթների պատկերային տարրերի շփոթելու աստիճանի նմանության բացակայությունը՝ ինչպես յուրաքանչյուրն առանձին վերցրած, այնպես էլ ընդհանուր առմամբ:

«Marlboro»-ի «ռուֆտոպ» տարրի ինքնատիպության և «Marlboro» ապրանքանիշին նմանության պատրանք ստեղծելու «Ararat» սիգարետի արտադրողի մտադրության մասին «PhilipMorris BrandsSarl»-ի պնդումները դատարանը համարել է անհիմն: «Ararat» սիգարետի տուփերի վրայի պատկերային տարրը իրենից ներկայացնում է հայ ժողովրդի սրբազան լեռան ոճավոր պատկերը և միասնական իմաստային կառուցվածք է կազմում «Ararat» բառային տարրի հետ:


Դատարանը նշել է նաև, որ 23.02.2013 թ. «Շրջակա ծխախոտի ծխի ազդեցությունից և ծխախոտի օգտագործման հետևանքներից քաղաքացիների առողջության պաշտպանության մասին» դաշնային օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան, գնորդը սիգարետ գնելիս չի կարող տեսնել սիգարետի փաթեթը և, հետևաբար, սիգարետների տուփի վրայի պատկերը: Նա սիգարետը պետք է ընտրի բացառապես ըստ խանութի ներկայացրած ցուցակում նշված անվանման:
«GrandTobacco» ընկերության իրավաբան Նիկոլայ Հակոբյանը կարծում է, որ «PhilipMorris BrandsSarl»-ը փորձել է արհեստական խոչընդոտներ հարուցել, նպատակ ունենալով արգելել հայկական սիգարետների շրջանառությունը ռուսական շուկայում: Հակոբյանի խոսքերով ասած, դրա պատճառն այն է, որ, ինչպես դատարանում նշեց «PhilipMorris BrandsSarl»-ի ներկայացուցիչը, որքան շատ են վաճառվում «Ararat»-ի սիգարետները, այնքան քիչ են վաճառվում «Marlboro»-ինը: «PhilipMorris BrandsSarl»-ը ձգտում էր դա ներկայացնել որպես վնաս իր ընկերության համար: Այսպիսով, այս դատավճիռը մեկ անգամ ևս ապացուցեց, որ արտադրողն իրավունք ունի բարեխիղճ մրցակցության պայմաններում իր տեղն ունենալու ռուսական շուկայում:

Դիտվել է՝ 3086

Մեկնաբանություններ