Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Երևանյան ընտրություններ. քաղաքակա՞ն, թե՞…

Երևանյան ընտրություններ. քաղաքակա՞ն, թե՞…
11.04.2017 | 00:51

Միանգամից արձանագրենք՝ կրեատիվ ընտրություններ, հենց միայն այն պատճառով, որ դրանց մասնակցելու են Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը՝ հայաստանյան քաղաքական ներկապնակի» ամենագունեղ դեմքերը: ՈՒ թե քիչ էլ առաջ գնանք, ապա այս ընտրությունները նույնիսկ «մարկեսյան» կարող ենք համարել, որովհետև այդ երկու վառ անհատականությունների կողքին լռակյաց, հոր` Անդրանիկ Մարգարյանի հումանիզմի խարիզման ճակատին դրոշմած Տարոն Մարգարյանն է:


Ընդունված է ասել, որ մայրաքաղաքային ընտրությունները քաղաքական չեն, քանզի Երևանն ինքնին մեծ կառուցվածք է, որին անհրաժեշտ է լավ մենեջեր, ինչը չես ասի ո՛չ Նիկոլի, առավել ևս Զարուհու մասին, մանավանդ Զարուհու, որը որպես կուսակցական առաջնորդ պետք է առաջին անգամ բեմ բարձրանա այս ընտրություններում, այն էլ՝ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելուց հետո, ուստի առանց քաղաքական «բաղադրիչի» այս ընտրությունները պատկերացնելն ուղղակի անհնար է: Ընդ որում, առաջ ընկնելով էլ կարծենք, որ Փոստանջյանի «Ծիրանին» հաստատ տեղ կգտնի Երևանի ավագանիում, ուստի պետք է կարծել, որ «ծիրանի այդ փողը» երկար կկանչի նաև ավագանու նիստերում, որտեղ, եթե Զարուհին դրսևորի նույնական վարքագիծ, ինչպիսին պառլամենտում էր, երբ, ասենք, «գողանում» էր քվեարկության քարտերը, «ինքնակամ» հայտնվում ամբիոնի մոտ, ապա, պետք է հասկանալ, որ Տարոն Մարգարյանին ¥իսկ մենք կարծում ենք` նա է հաղթելու այս ընտրություններում¤ բացարձակապես հեշտ օրեր չեն սպասում, ու նա պետք է բացի իր երկրորդ շնչառությունը ոչ միայն որպես քաղաքապետ, այլև… քաղաքական գործիչ` դիմագրավելու-դիմակայելու այդ ամենին:


Լրջանալով էլ կատարենք քաղաքական արձանագրումները:
ա¤ Երևանի քաղաքապետի ընտրությունները ուրույն շարունակությունն են խորհրդարանական ընտրությունների, որոնք արձանագրեցին ինչպես ՀՀԿ օդիոզ դեմքերի բեռնաթափումը, այդպես էլ ծանրամարմին քաղաքական ուժերի մոբիլ չլինելու հանգամանքը, որպես նոր իրողություն, որպես քաղաքական սերնդափոխության նոր շրջապտույտ, որպես մայրաքաղաքային ընտրությունների նոր ավանդույթ:


բ¤ Չափազանցություն չթվա՝ մայրաքաղաքային ընտրությունները, կարծես, նույնիսկ գեոքաղաքական հետաքրքիր «հետագիծ» են ձեռք բերում: «Ելքն» ու «Ծիրանին» առավելաբար արևմտյան կողմնորոշման ուժեր են համարվում, ինչն այս պահին դիտարկվում է ոչ թե Եվրասիական միության համատեքստում, այլ արևմտյան արժեհամակարգի: Երևանն առաջադիմական տենդենցներ սիրող-ունեցող-կրող մտավորականների համքարություն է, այս առումով արևմտյան գաղափարական «փաթեթի» ներկայությունը Երևանի ավագանիում նույնպես բավականին հետաքրքիր նախադեպ է` գավառամտության, կղերականության ծանր լուծը թոթափելու առումով:


գ¤ Եվ վերջապես, մայրաքաղաքային այս ընտրությունները անչափ հետաքրքիր մեկ հանգամանք ևս արձանագրեցին` գոնե «Ծառուկյան» դաշինքի մասով:
Ճիշտ է, վերջինս իր չմասնակցությունը բացատրում է ինչ-ինչ «տրամաբանական» հանգամանքներով, այնուհանդերձ, հասկանալի է, որ դաշինքը Երևանի ընտրություններում հաստատապես երկրորդը չէր լինելու, որովհետև մայրաքաղաքը «չի ընկալում» գաղափարաբանության ու պայքարի այն տեսակը, որով առաջնորդվում է այդ քաղաքական ուժը: Էլ չենք ասում, որ նույն քաղաքական ուժը չուներ նաև քաղաքապետի հարմար թեկնածու: Ասել է` քաղաքական այս ուժը երկրորդ շնչառություն չունի, և «տյունինգը» նրա ժանրում չէ:
Այդ մասին արդեն` «հաջորդ դասին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ